
Լևոն Քոչարյանը պատրաստ է առերեսվել իր դեմ բողոք ներկայացրած ոստիկանների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին քննիչն այս պահին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշում է` Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում ու այն կեղծ է անվանում։
«Լևոն Քոչարյանը պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,– գրում է Ալեքսանյանը։