Փաշինյանի իմպիչմենտի մասով հստակություն կլինի, երբ թեկնածուի մասով լինի հստակություն. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ  լրագրողների հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է, տեղի է ունենում ճիշտ հակառակը։

«Ինքը վարկաբեկել է Հայաստանի եղած բոլոր գաղափարները և նենգափոխել է բոլոր բառերի իմաստը։ Խաղաղությունից խոսում է՝ պատերազմ է բերում, ես սարսափով եմ լսում ինքնիշխանություն բառն իր շուրթերից, դա նշանակում է ինքը ոչնչացնելու է ինքնիշխանությունը»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանին պետք է իշխանությունից հեռացնեն համաժողովրդական ընդվզմամբ և բոլոր գործողություններով։

Թե ե՞րբ կմեկնարկի իմպիչմենտի գործընթացը, քանի որ, ըստ տեղեկությունների, հնարավոր է՝ Կառավարությունը պարետային ժամ մտցնի, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց, որ իմպիչմենտի գործընթացը պարետային ժամի հետ կապ չունի։

Կարդացեք նաև

«Իմպիչմենտի գործընթացը կլինի այն ժամանակ, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների մասով, և՛ թեկնածուի մասով։ Բայց դրանից առաջ ամենակարևորը համաժողովրդական ընդվզումն է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս