Այս ամենի նպատակը հասարակությանը պառակտելն ու ներքին տարաձայնություններ առաջացնելն է, հանրային անձանց ճնշելը. Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղարկված քոմենթների տեղատարափ է իմ ու կոլեգաներիս, ինչպես նաև լրատվական էջերի վրա։

Նախապես զգուշացնում եմ, որ իմ էջերից հեռացվելու են ապատեղեկատվություն և վիրավորանք պարունակող բոլոր գրառումները։

Այս ամենի նպատակը հասարակությանը պառակտելն ու ներքին տարաձայնություններ առաջացնելն է, հանրային անձանց ճնշելը, որ վախենան կարծիք արտահայտել, և մարդկանց այդպիսով շեղել այս ամենի իրական մեղավորներից։

Սա էլ քոմենթների հրահանգ տվողներին՝ 2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչնչի չի բերել։ Մինչ օրս կիսատ դահլիճ չեմ ունեցել, ոչ էլ վաճառքների պակաս ու ունեմ աշխարհում ամենանվիրված, ուժեղ ու գիտակից երկրպագուներն ու հետևորդները։ Նույնը կարող եմ ասել կոլեգաներիս մասին, ովքեր կայացած են ու քոմենթներով հաստատ չեն ճնշվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930