«Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի». ՀՅԴ-ական Տարոն Ղազարյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի։ Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։

Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։

Պահանջը մեկն է` չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ` օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»։

Տեսանյութեր

Լրահոս