«Վերջապես՝ 1 տարի 8 ամիս անց այս միտքը սկսեց տեղ հասնել լայն հանրությանը»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 նոյեմբերի 13-ին եմ առաջին անգամ ակնարկել, որ Նիկոլի վարչակարգը օկուպացիոն ռեժիմ է։
Ու գրեթե ամեն օր դա կրկնել եմ գրառումներում, մեկնաբանություններում, հարցազրույցներում, անձնական խոսակցություններում։ Շատերը գլխով էին անում, ասում էին. «Հա, ճիշտ ա», բայց ասածս ընկալում էին զուտ որպես գեղարվեստական չափազանցում ու շարունակում էին ապշել նիկոլական ռեժիմի այս կամ այն «հիմարությունից», «ապիկարությունից» ևն։
Վերջապես՝ 1 տարի 8 ամիս անց այս միտքը սկսեց տեղ հասնել լայն հանրությանը։
Չգիտեմ, թե քանի տարի կպահանջվի, մինչև հասկանանք, որ այդ փաստի գիտակցումը ենթադրում է նաև դիմադրության ռազմավարության և մարտավարության արմատական վերանայում։
Եվ արդյոք ունե՞նք այդքան ժամանակ…»։