Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ի պատասխան ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների, թե նա ակտիվորեն թմրանյութեր է օգտագործում, հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ընտրանքային թեստերն իր օրգանիզմում թմրանյութերի կամ ալկոհոլի հետքեր անգամ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտում է Forbes պարբերականը:
Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում կնկատվի։ Նավթավերամշակման գործարաններն այս ժամանակաշրջանը կօգտագործեն տեխսպասարկման մի քանի ձեռնարկություններ փակելու համար:
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի»՝ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կա համաձայնություն նաև հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։
Չնայած Ադրբեջանի պաշտոնատար անձինք ժամանակ առ ժամանակ պնդում են, թե ՀՀ ինքնիշխան տարածքն իրենց «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղի են փորձում կառուցել Իրանի տարածքով, Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այս մասին տեղեկանում ենք Մեքսիկայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը լիովին կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից: Նրան թոշակի ուղարկելու ծրագրեր չկան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն է.
Yerevan today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը
Հունական մամուլում շրջանառվում է գրավոր վերլուծություն 2024-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը կմնա բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ, այս մասին ասված է ամերիկյան հեղինակավոր «Stratfor» ուղեղային կենտրոնի՝ 2024 թվականի կանխատեսումների մասին հրապարակած զեկույցում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 8-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
«Ինչո՞ւ գնացիք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանը, ռուսական ազդեցության թուլացման համար ուրացաք Արցախը, որ հիմա Սյունիքի հարցը քննարկե՞ք։ Ադրբեջանը մեզ առաջարկում է Կալինինգրադի մոդելը, իսկ դա նշանակում է, որ ինչպես Կալինինգրադում ապրողն է առանց մաքսային և սահմանային վերահսկողության գնում Ռուսաստան և՝ հակառակը, այնպես էլ Ադրբեջանն է ուզում առանց մաքսային հսկողության երթևեկել Հայաստանով դեպի Նախիջևան։ Լավ, եթե, ի վերջո, հանգելու էիք այս լուծմանը, ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը, չէ՞ որ Արցախը զոհաբերելուց ասում էիք՝ դա արեցիք, որ փրկեք Սյունիքը»,- ասաց Սուրենյանցը։
Թուրքիայի մասնաբաժինը համաշխարհային առևտրում անցնող տարում գերազանցել է 1%-ը՝ դրա ծավալը 9 ամսում կազմել է 253,3 մլրդ դոլար։
Սա նման էր նրան, որ 5 գոլ խփես, բայց հաղթանակ գրանցվի հակառակորդ թիմին. Ռուբեն Մելիքյան
Նիկոլն ուզում է կոտրել Արմենին, որ խնդրի ազատ արձակել. ականջները կտեսնի, դա չի տեսնի. Տիգրան Աթանեսյան
Մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է վերակառուցել, շահագործել և կառուցել 20 մարդատար կայան Աբշերոնի թերակղզում, ներառյալ 4 նոր կայանների կառուցումը Բալաջարի կայարանի և Բաքվի երկաթուղային կայարանի միջև Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով:
Անբարոյականության շքահանդեսը շարունակվում է. Արմեն Աշոտյան
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Պարտավոր էի ասել՝ ճշգրիտ մեջբերեք ձայնագրության մեջ եղածը. Արմեն Աշոտյան
Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Նիկոլ Փաշինյանը, ով համաձայն է եղել, որ նախորդ տարիներին բանակի կազմավորման օրը պաշտոնական միջոցառումներով չնշանավորվի, շարունակելու է մերժել բանակը և թիրախավորել այն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:
Եթե հիմա վտանգավոր կլինեմ դրսում, բա ինչի՞ էն ժամանակ, երբ դեռ թարմ էր գործը, վտանգավոր չէի. պահանջում եմ տրամաբանական պատասխան. Աշոտյան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն, Ադրբեջանի զինված ուժերում անցկացվում են սպաների և զինծառայողների որակավորման քննություններ, որոնք անցկացվում են դաշտային և ոչ դաշտային պայմաններում:
Նախագահական ընտրությունները Սլովակիայում տեղի կունենան մարտի 23-ին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Սլովակիայի հեռուստատեսությունը։
ՀՀ արտաքին քաղաքական տարին սկսվում է ամերիկացի դիվանագետ Լուիս Բոնոյի այցով Երևան։ ՀՀ ԱԽՔ փոխանցմամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։