Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այս մասին տեղեկանում ենք Մեքսիկայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով:
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս»,- ասված է հաղորդագրության մեջ։