Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հաստատել է իր ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը

«Հեզբոլլահ» կազմակերպությունը հաստատել է իր «Ռադվան» ստորաբաժանման հրամանատարի մահվան լուրը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին կազմակերպությունը գրել է «Տելեգրամ»-ում հրապարակված հաղորդագրության մեջ և ցավակցություն հայտնել Վիսամ Հասան Թավիլի մահվան կապակցությամբ։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով էլ հրամանատարն ու խմբի մեկ այլ անդամ մեքենայի մեջ են եղել, որը կրակի տակ է ընկել երկրի հարավում։

«AFP» գործակալությունն էլ, վկայակոչելով անվտանգության ներկայացուցչին, նշում է, որ հրամանատարն առանցքային դեր է խաղացել հարավային Լիբանանում ռազմական գործողությունները ղեկավարելու գործում, որտեղից «Հեզբոլլահ»-ը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031