«Եթե ԱՄՆ-ում հաղթի Թրամփը, կհաղթի նաև Թուրքիան». հունական մամուլ

Հունական մամուլում շրջանառվում է գրավոր վերլուծություն 2024-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիմնականում քննարկվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու և այդ պարագայում Հունաստան-ԱՄՆ և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Վերլուծության մեջ Թրամփը որակվել է որպես Հունաստանի համար անվստահելի անձ:

«Մերձավոր արևելքում կամ կհաստատվի, կամ էլ չի հաստատվի խաղաղություն: Սա, Իսրայելի դիրքորոշումը, արաբական ախարհում տեղի ունեցող զարգացումներն ու Արևելյան Սև ծովում էլեկտրաէներգիայի ծրագրերն անկասկած ազդելու են Հունաստանի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ունեցած հարաբերությունների վրա»,-ասված է եղել տեքստում:

Բացի այդ նշվել է, որ Թրամփի իշխանության գալուն պես Թուրքիան կրկին փորձելու է օրակարգ բերել F-35 կործանիչների հարցը:

Իսկ անձամբ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը որակվել է որպես Թուրքիայի հաղթանակ:

«Աթենքն արդյո՞ք պետք է վախենա ԱՄՆ-ի ընտրություններից» վերլուծության մեջ Թրամփը որակվել է նաև մարդ, ով պոտենցիալ լուրջ խնդիր է ներկայացնում Հունաստանի համար:

«Չմոռանանք, որ երբ ամերիկացի նախագահը պաշտոնը զբաղեցնի, Թուրքիայի ղեկավար Էրդողանը նոր տեսլական կմշակի Թուրքիա-Հունաստան և Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ կշարժվի»,-ասված է եղել վերլուծության տեքստում:

Նշենք, որ թուրքական մեդիան հունական մամուլում շրջանառվող վերլուծությունը մեկնաբանել է հետևայլ կերպ. «Զարգացում, որն անհանգստացնում է հարևան Հունաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031