Զաքիր Հասանովը որոշել է ընդօրինակել Սուրեն Պապիկյանի` անձնակազմի հրապարակային որակավորման գաղափարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն, Ադրբեջանի զինված ուժերում անցկացվում են սպաների և զինծառայողների որակավորման քննություններ, որոնք անցկացվում են դաշտային և ոչ դաշտային պայմաններում:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, մասնավորապես, ստուգվում են քննություններին ներգրավված անձանց համապատասխան նորմատիվ և այլ փաստաթղթերի իմացությունը, ֆիզիկական և կրակային պատրաստության մակարդակը, ավելին՝ զինծառայողները կատարել են նաև մարտական մեքենաների և ավտոմոբիլային տեխնիկայի վարման և կառավարման ստուգողական խնդիրներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենի նպատակն է՝ ստուգել զինված ուժերի անձնակազմի և զինծառայողների մարտական պատրաստվածության և մասնագիտական գիտելիքների ու կարողությունների, և, առհասարակ, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակը կամ աստիճանը:

Կարդացեք նաև

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ընդօրինակելով ՀՀ պաշտպանական գերատեսչության ՀՀ ԶՈՒ անձնակազմի և սպաների հրապարակային ատեստավորման քաղաքականությունը, ևս իր բանակի անձնակազմի որակավորման քննություններն անցկացրել է հրապարակային՝ հաղորդագրությանը կցելով լուսանկարներ ու տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի սպաները վազում, ֆիզիկական վարժություններ անում և կրակում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը որոշել է նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ նման քարոզչական քայլերի գնալ և ընդօրինակել ՀՀ պաշտպանության նախարարության գաղափարները, այդ թվում՝ տեղեկատվական առումով: Հարցն այն է, որ Ադրբեջանը սրան զուգահեռ՝ նաև հարձակողական զորավարժություններ է իրականացնում և, ըստ էության, չի պատրաստվում խաղաղության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031