Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում։
Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։
ԱԱԾ–ում ատեստավորման գործընթացը մեկնարկել էր 2023 թվականին։ Այն իրականացվում է փուլային եղանակով։
168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ իշխանությունների և իրավապահ համակարգի համար օրենքը և մարդու իրավունքներն առոչինչ են։
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։
2023–ին շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձանագրման գործընթացի համակարգման ուղղությամբ։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռոստովի մարզի երկնքում ուկրաինական 11 ԱԹՍ է խոցվել։
Իրակլի Կոբախիձեն նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փակ ռեժիմով ներկայացրեց ոլորտի տարեկան հաշվետվությունը։ Նիստին ներկա էին ԳՇ պետը և ԱԱԾ ղեկավարը։
«Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի, խնդիրը լիկվիդացվեց, սակայն դա մեզ մտածելու տեղիք է տալիս, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա, և շատ ուրախ եմ, որ այսօր ոստիկանության ներկայացուցիչներն էլ այստեղ են։ Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար, համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում որևէ զինված, ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել։ Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք բազում անվտանգային խնդիրներ ունենք, մենք պետք է ամուր զգանք երկրի ներսում։
Տրամադրություն չունեմ. Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ երկիրն այսօր օրհասական վիճակում է, և դրա մասին բազմիցս ասվել է, դրա մասին նաև ՀՀ երրորդ նախագահն է խոսել լրատվամիջոցների հետ, բավականին բաց ու անկաշկանդ զրույցներ եղել են։
Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը։
Նոր գրասենյակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի գրասենյակի համար և վերջինս վերահաստատում է իր հանձնառությունը հայկական պետականության առաջխաղացման և Եվրոպայում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության գործում:
Ռուսաստանն իր հրթիռներով միտումնավոր մանևրում է այնպես, որ դրանք շրջան կատարեն և խոցեն Ուկրաինայի թիրախներն արևմուտքից։
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը:
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Նրա կուսակից ընկերները՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարազատները, շարքային քաղաքացիներ այցելել էին Պանթեոն՝ իրենց խոնարհումը բերելու ու հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի հետ։
Բոլոր հեռախոսները կդնեք «խորհրդավոր» արկղում, որ հակառակորդը չլսի ՊՆ զեկույցը. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է. Սերժ Սարգսյանը Պանթեոնում է՝ ՈւՂԻՂ
Մայիսին և սեպտեմբերին իրավիճակը սրվել է, ԶՈՒ-ն բերվել է պատրաստականության տարբեր աստիճանների. ՊՆ
Ինչո՞ւ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում ասֆալտին:
Թուրքիայի ժանդարմեիայի գլխավոր վարչության 2023-ի զեկույցի համաձայն՝ երկրում հանցագործությունների մեջ ներքաշված երեխաների թիվն աճել է:
Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:
Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ: