«Պաշտպանության ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում». Արման Սարգսյանը՝ Տավուշի գյուղերի մասին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փակ ռեժիմով ներկայացրեց ոլորտի տարեկան հաշվետվությունը։ Նիստին ներկա էին ԳՇ պետը և ԱԱԾ ղեկավարը։

Փակ նիստից հետո Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին Տավուշի գյուղերի ճակատագրի և Տավուշում սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Պաշտպանության փոխնախարարը կարճ պատասխանեց՝ եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնեն։

Հաջորդ հարցերին՝ Տավուշում թշնամու կողմից կուտակումներ կա՞ն, վերջնական որոշումներ կա՞ն Տավուշի գյուղերի հետ կապված, ի՞նչ են անելու, Արման Սարգսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ամեն ինչի մասին խոսվում է և՛ բաց, և՛ թափանցիկ։ Կարծում եմ՝ լրատվության, վերլուծությունների և տեսակետներ հայտնելու պակաս որևէ մեկը չունի»։

Արման Սարգսյանը լրագրողներին հորդորեց՝ հարցեր չտալ, քանի որ ճեպազրույց չի տալու, և լրագրողների հնչեցրած բոլոր պատասխանները մնացին անպատասխան, այդ թվում նաև հարցը՝ եթե Տավուշից գյուղեր են հանձնելու, դա չի՞ ենթադրում մարտական դիրքերի փոփոխություն։

Լրագրողի դիտարկմանը, որ Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների չխոսելը շատ մտահոգիչ է, Արման Սարգսյանն արձագանքեց.

«Պաշտպանության ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում, ամբողջությամբ և՛ բաց, և՛ փակ ֆորմատներում… մենք փակ քննարկում ենք իրականացրել, լավ մնացեք, ցտեսություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031