
Ատեստավորմանը դրական արդյունք է գրանցել ԱԱԾ ծառայողների 20 տոկոսը

Ազգային անվտանգության ծառայության ծառայողների շուրջ 20 տոկոսը նախորդ տարի անցել է ատեստավորում ու դրական արդյունք գրանցել։
Այս մասին ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը։
ԱԱԾ–ում ատեստավորման գործընթացը մեկնարկել էր 2023 թվականին։ Այն իրականացվում է փուլային եղանակով։
«Մինչև 2023 թվականին ավարտը ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով»,–ասաց ԱԱԾ տնօրենը։