ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Վոբկե Հուկստրայի հետ։
Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները նկատելիորեն զարգացել են վերջին տարիներին․ արձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու հանդիպումները բարձրացրել են միջազգային համագործակցության մակարդակը։
ԵԱՏՄ կառավարման մոդելը հնացել է, այն անհրաժեշտ է փոխել ու արդիականացնել. Տիգրան Սարգսյան
Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ եւ մարդասպան Սաֆարովի «ներում»։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր:
Տնտեսապան, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները. թանկարժեք մեքենաներ ու առանձնատներ են գնում, արտասահմաններում են անցկացնում իրենց հանգիստը, պետության հաշվին ճամփորդում են տարբեր երկրներում, ճոխ ծախսեր են անում ու վայելում կյանքը։
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց դեռ հոկտեմբերից Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում քննարկումների դրված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին՝ 665.000 դրամ։
Թուրքիայի Էրզրում քաղաքում է գտնվում աշխարհի ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրերից մեկը։ Էրզրումի նահանգի Փալանդոքեն շրջանի Աբդուռռահման Ղազի թաղամասի մոտակայքում գտնվող զառիվեր ճանապարհն է, որը չի օգտագործվում մեքենաների կողմից, սակայն հետաքրքրություն է առաջացրել վարորդների շրջանում։
Մեր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնող անձիք հարգանք չեն վայելում որևէ տեղ։ Այն, որ Ալենին նստեցրել էին ամենահեռվում, ամենավատ տեղում, հերթական անգամ ապացուցում է, որ նրան, ինչպես նաև իր թիմակիցներին որևէ շրջանակում կարևոր չեն համարում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է:
Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն Ադրբեջանի խորհրդարանի նիստում հանդես է եկել բարձր քաղաքական հայտարարությամբ: «Ադրբեջանում պետականաշինության ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր սահմանադրության ընդունումը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, – հայտարարել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը: -Առաջին քայլը, որ մենք այստեղ կձեռնարկենք, պետք է լինի Ադրբեջանի անվանափոխումը։ Մեր երկրի անունը պետք է լինի Հյուսիսային Ադրբեջան։ Ճիշտ այնպես, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների անուններում կան Հյուսիսային և Հարավային արտահայտություններ: Կարծում եմ՝ դա նաև խթան կհանդիսանա Հարավային Ադրբեջանի հայրենակիցների համար»։
Ժամանակակիցները չպետք է թույլ տան, որ այսքան փաստերով հանդերձ, տարիների ընթացքում լղոզվի հայոց պետականության համար կարևորագույն նշանակության այդ պատմական իրադարձությունը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ, գործող անձանց կենդանության օրոք:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ըստ էության ուղիղ տեքստով բացահայտեց, թե ինչպիսին կարող է լինել ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցությունը նաև հնարավոր ռուսական միջնորդությամբ սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,- հավելել է նա:
Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային:
Ռազմական ոլորտի փորձագետները ժամանակ առ ժամանակ նշում են, որ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այնտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակների մասին: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ Տավուշի ուղղությամբ հանկարծակիության սկզբունքով հնարավոր է թշնամին սադրանքի դիմի ինչ-որ պահի: Այսինքն, առնվազն հայտարարությունների մակարդակով իրադարձություններն արագացնելու առիթ թշնամուն չպետք է տալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այսինքն, լինել հնարավորինս ճկուն:
«Ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ինչպես նաև գների և ծավալների վերաբերյալ մանրամասները, դեռևս ուսումնասիրվում է Թաիլանդի համապատասխան իշխանությունների և մասնավոր ընկերությունների կողմից», – ասել է դիվանագետը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին Գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ։
Իսպանիայի ոստիկանությանը հաջողվել է նոյեմբերի 24-ին հայտնաբերել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար, որի մեջ, ենթադրաբար, գտնվել է «հրատեխնիկական նյութ»:
Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
«Եթե ադրբեջանցիները պնդում են ու «անկլավներ» են ուզում, ապա թող որևէ փաստաթուղթ տրամադրեն, որտեղ դրանք իրենց են պատկանում։ Քարտեզների վրա դրանք գծվել են, բայց որևէ հիմք չեն ունեցել։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդն է՝ 1918-1920 թվականների, մինչև 1930 թվական «անկլավ» գոյություն չի ունեցել Հայաստանի մեջ։ Հետևաբար, ի սկզբանե Ադրբեջանն իր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանին նման պահանջ չի կարող ներկայացնել»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
Պատերազմի վտանգը միշտ էլ կա. Սուրեն Պապիկյան
Պալատը գտնում է, որ անհրաժեշտ է արժևորել և պահպանել մայրաքաղաքի քաղաքային կարևորագույն հանգույցի ոչ միայն թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանը միշտ եղել է հաշտության կողմնակից և կշարունակի իր ձևով կառուցողական դեր խաղալ