Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին ու Իրանի ժողովրդին. ԱԺՄ

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը.

«Դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հարձակումը, որը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Իրանն ու Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող հարևաններ են, որոնք անցել են բազմաթիվ փորձությունների միջով և կերտել ամուր բարեկամություն։

Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին ու Իրանի ժողովրդին՝ հույս ունենալով, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճակատում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30