Դեկտեմբերի 1-ի ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին:
Հետևաբար` հասարակության 70%-ի մոտ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, ոչ իշխանական ուժերը մեծ անելիք ունեն: Քաղաքական ուժի և լիդերի համար ամենաբարդ գործը մարդկանց հուսալքությունը փարատելն ու ոտքի կանգնեցնելն է: Հասարակությունը պետք է մոտիվացվի և ուղղորդվի, որպեսզի կարողանա միասնական հաջողություններ արձանագրել։
ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ չինական միջուկային զինանոցի հնարավոր ընդլայնման մասին Պենտագոնի ներկայացուցիչների հռետորաբանությունը փորձ է՝ արդարացում գտնել սեփական միջուկային սպառազինությունների ավելացման համար:
Փորձագետների կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր սպառողական գների աճի տեմպեր մինչև 7,5 տոկոս:
Օրերս հրապարակված սոցիոլոգիական հարցումներից մեկի տվյալներով, հարցվածների 47.4 տոկոսը պատասխանել է, որ չէր քվեարկի քաղաքական որևէ ուժի օգտին, եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ։
Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը 25 տարի փորձել է մարդկանց բացատրել, թե ինչու է մեր իրականությունը քաոսային, որոնք են դրա խորքային պատճառները, բայց չեն լսել նրան, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո մարդիկ սկսեցին դա հասկանալ:
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ձևականորեն, իհարկե, Հայաստանն ունի իշխանական համակարգ՝ տասնյակ պատգամավորներով, նախարարներով, զանազան պաշտոնյաներով, հատուկ ու հասարակ հանձնարարություններով դեսպաններով, և այդպես շարունակ։ Բայց նրանք բոլորը ունեն հարյուր տոկոսանոց բուտաֆորիկ նշանակություն։ Նրանք կան, գոյություն ունեն, երևում են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կա իշխանական համակարգ։
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Եվրոպայի երկրներն սկսում են հիասթափվել ԱՄՆ-ի Էներգետիկ քաղաքականությունից՝ Վաշինգտոնին մեղադրելով Էներգետիկ ճգնաժամ «բորբոքելու» մեջ:
Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է:
ԱԳՆ պատասխանից երեւում է, որ փորձել են անտեսել հարցի էությունը։ Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ սահմանը Ադրբեջանի հետ սահման չէ եւ որոշվել է 1921 թ․ Կարսի պայմանագրով։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս ընթացքում վիրավորներ ենք ունեցել, վերջին դեպքն արձանագրվել է նոյեմբերի 29-ին:
OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ, որը ֆինանսավորել է բրիտանական նավթագազային հսկան՝ «Բրիթիշ փեթրոլիումը» (BP)։ Ջեյմս Դաուսեթի հոդվածը վերնագրված էր. «BBC-ն մեղադրվում է BP-ի հովանավորած ֆիլմում բռնատիրական Ադրբեջանին «արդարացնելու» մեջ»: 1995 թվականից ի վեր BP-ն Ադրբեջանում ներդրել է 84 միլիարդ դոլար և հանդիսանում է օտարերկրյա խոշորագույն ներդրողը Ադրբեջանի նավթային գործարքներում:
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Ընդ որում, նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։
Այսօր ԶԼՄ-ների հրապարակումներում բավականին շատ հանդիպեցին «Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, բարկացավ նախարար Անահիտ Ավանեսյանի վրա ու դուռը շրխկացնելով՝ դուրս եկավ» գլխագրով հրապարակումներ:
«Մեզ ասում էին՝ սա է իրականությունը, պետք է հաշվի առնել այն»,- այս մասին օրերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել էր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
Առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 23-ը՝ տուժել նոյեմբերի 30-ին Աֆղանստանի հյուսիսային Սամանգանի նահանգում գտնվող կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ցույցերին զուգահեռ, վերջին օրերին Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:
Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով:
Դեսպան Էսկոբարը կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ շեշտել է, որ Չիլին, միանշանակ, կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին, և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի՝ խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ:
«Ասք պոռոտախոս մարդասպանի մասին…»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Դիվանագետը նաև նշել է, որ երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին:
96 տարեկան հասակում վախճանվել Է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը:
«Ընդդիմությունը, որը մտավ խորհրդարան, մեկ խնդիր ուներ՝ փորձել հնարավորինս կարճ ժամանակում իշխանափոխություն իրականացնել: Փաստ է, որ հիմնականում հենց այդ մանդատն էր տրվել ընդդիմությանը: Այդ նպատակը ենթադրում էր կարճաժամկետ գործունեություն, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ, ինչը, սակայն, չհաջողվեց»: