Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Գետավան համայնքում տեղակայված է ոստիկանության հենակետ, որն էլ անմիջապես արձագանքել է դեկտեմբերի 4-ին Գետավան համայնքում տեղի ունեցած միջադեպին և սկսել է դեպքի ուսումնասիրություններ կատարել։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված ՀՀ նախագահին:
Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը:
ԱԺ քառօրյա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգ ներդրնելու մասին, նշեց, որ այն շատ կարևոր գործընթաց է բոլորի կյանքում, նաև՝ իրենց թիմի ծրագրային դրույթներն իրականացնելու իմաստով։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Վստահ եմ, որ շատերն արդեն տեղյակ են Իրանի հետ սահմանների երկայնքով անցկացվող թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է’ ՈւՂԻՂ
Բոլթոնը դիտարկում է ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, եթե դրա միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ Դոնալդ Թրամփին վերընտրվել:
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ իրականացրած սադրանքներից հետո ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղեր՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ կոչվող բարձունքը։ Դեռ այդ ժամանակ անվտանգությունից ելնելով՝ երկու գյուղերի կանանց և երեխաներին հանել և տեղափոխել էին այլ վայր։
Դրա հեղինակների կարծիքով՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել է միջուկային սպառազինության արտադրության տեմպերը:
«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ մինչև տարվա վերջ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական առաջարկները՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կաշառքի կամ, ինչպես ընդունված է ասել, «Սիլվայի գործով» դատական նիստը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակելուն, նշեց, որ սա ադրբեջանական հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ կլանելու Արցախը, առանձնացելու Հայաստանից։
Լուսինե Բադալյանը Գուրգեն Արսենյանին բացատրում է կուլակաթափության և սոցիալական համերաշխության տարբերությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ական պատգամավորներին և Կառավարությանը նախազգուշացնում է՝ եթե համատարած հայտարարագրման ներդրման արդյունքում քաղաքացու հարկային բեռն ավելացավ, ի հեճուկս Կառավարության տված խոստումների, ապա ինքը դառնալու է այդ համակարգի ակտիվ քննադատը։
Հանդիպեցի Արցախի նախագահի հետ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է հայտարարագրել ոչ միայն ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները, այլ նաև գույքը։
Պետք է հայտարագրել մարդկանց գույքը,որ չստացվի 100 հազ դրամ աշխատավարձ ստացողը տանը Սարյանի կտավ ունի
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանության օրվա առթիվ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը:
Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք այսուհետև իրենց ստացած նվերները կհաշվառեն, որոշ դեպքերում դրանց վրա կկիրառվի նաև սահմանափակում։
Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու։ Ընդամենը, հասկանո՞ւմ եք։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:
ԿԺԴՀ-ի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 6-ին ծովում հրետանային հրաձգությունների մասին հրաման Է տվել՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև միջկորեական սահմանի մերձակայքում անցկացվող զորավարժությունների:
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ որ դուրս գաք եվրատեսիլյան թմբիրից, համակ ուշադրությամբ կարդացեք Հայոց ազգային խորհրդի այս հայտարարությունը, որը տարածվել է 1918 թ․ հուլիսի 12-ին, Բաթումում թուրքերի հետ հաշտության ու խաղաղության պայմանագիր ստորագրելուց 40 օր անց։
Երկու օր համացանցում շրջանառվում էր դեկտեմբերի 3-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի տված հարցազրույցը, որը նա տվել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հարցով։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում Վոլկովն ասում է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական հենակետ պետք է տեղադրվի։ Սակայն, երեկ Արցախի գրեթե բոլոր ուժային կառույցները պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։
Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով սահմանվում են նոր դրույքաչափեր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման համար։