
Ձեր հայրը ընտրակեղծարարության մաս կազմե՞լ է, համաձա՞յն եք Փաշինյանի գնահատականի հետ. հարց Ռուբինյանին
Այսօր ԱԺ-ում լրագրողները Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրեցին՝ համամի՞տ է Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծարարությունների հիմքն է դրել։
«Այո՛, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրություններն ազատ ու թափանցիկ չեն եղել, ես դա միշտ իմացել եմ»,- պատասխանեց նա՝ հավելելով,- Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին։
Իսկ ինչ վերաբերում է հորս, ապա եթե կարդաք նրա հարցազրույցները, կտեսնեք, որ ինքն իր վերաբերմունքն արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։
2008 թվականին ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ, քանի որ մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է շտապ ազատվել»։