
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ակտիվորեն օգնում են Իսրայելին. Թուրքիան տեղեկացված է եղել Իրանի վրա հարձակում սկսելու մասին

Թուրքական բանակի նախկին գնդապետը պատմել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ակտիվորեն օգնում են Իսրայելին:
Այս մասին գրում են ադրբեջանական տելեգրամ ալիքները:
«Նրանք օգտագործում են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի Քյուրեջիի ռադիոլոկացիոն կայանը՝ Իսրայելի վրա արձակված իրանական բալիստիկ հրթիռները որսալու համար»,- ասել է նա։
Բացի դրանից, ԱՄՆ-ը նախապես տեղեկացրել է Թուրքիային Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը դիվանագիտական նախազգուշացում է ուղարկել Անկարային հունիսի 12-ի ուշ երեկոյան՝ հարձակումից մի քանի ժամ առաջ։ Ծանուցման նպատակն է՝ խուսափել հնարավոր լարվածությունից՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը և տարածաշրջանում նրա ակտիվությունը։
Հիշեցնենք նաև, որ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան պատրաստ է միջնորդել իսրայելա-իրանական հակամարտության կարգավորման հարցում:
Միևնույն ժամանակ Թուրքիայի և ԱՄՆ նախագահները շաբաթվա վերջին երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել իսրայելա-իրանական հակամարտության վերաբերյալ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը