Իրան-Իսրայել պшտերազմի ռիսկերը գնահատել ենք, մոռացե՛ք, «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրան-Իսրայել պատերազմական գործողություններին և դրա ազդեցությանը ՀՀ-ի և Սյունիքի շուրջ զարգացումների վրա՝ նշելով, որ դրա ռիսկերը գնահատել են առաջին իսկ պահից:

«Թիվ մեկ ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել, ինչպես նաև՝ այլ երկրների ներառվածությունը: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն արձագանքեց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:

Անվտանգային առումով ռիսկերի համատեքստում հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշեց. «Ես քաղաքական առումով եմ ասում՝  մոռացեք, ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի: Բայց էդ խոսակցությունը փակված է, և դրան վերադարձ ոչ այն ժամանակ է եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարող է լինել: Իրենք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումն ասել ենք, իրենք զարմանքով են մոտեցել: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն ասել է՝ զարմանում եմ, ինչի՞ եք դրան տենց վատ վերաբերվում: Իսկ Հայաստանն ասում է՝ այո, մեր տարածքով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո, և դրա հետ կապված ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ»:

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանի խոսքով, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն այսօր էլ արդիական է, և հենց այսօրվա պայմաններում է արդիական՝ «մի դուռ բացվում է, մի դուռ փակվում է, և հակառակը»:

«Քարտեզներին նայեք, թե որտեղով են այսօր ինքնաթիռները թռնում, և ակնհայտ է՝ Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացի օդային միջանցքի է վերածվել»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս