
Նիկոլը շատ պարզ բոլորիս ասում է՝ ատում եմ ամեն հայկականը. կարևորը մեր արձագանքն է. Աննա Մկրտչյան
«Եթե Նիկոլի՝ թուրքի ստրուկ լինելու գաղափարը ելակետ ընդունենք, ամեն ինչ շատ տրամաբանական է. ինքը ոչ մի վայրկյան չի շեղվել հակահայկականության իր ծրագիրն իրականացնելուց և որևէ վայրկյան չի շեղվել հայկական արժեքներին հարվածելու իր հիմնական գաղափարից»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ շեշտելով, որ դատարանում հենց նաև այդ տրամաբանությամբ են գտնվում:
«Նիկոլը դհոլչի Արթուր Դավթյանի շնորհիվ կարողացել էր կարկատան քրեական գործ սարքել նախագահ Սերժ Սարգսյանի վրա, բայց այդ գործը մի քանի տարի անգամ չդիմացավ և իրենց իսկ դատական համակարգում ուղղակի փլուզվեց, և դրանից հետո որոշում ընդունվեց, որ պետք է կանգ չառնել որևէ բանի առաջ և խայտառակվել մինչև վերջ, այսինքն՝ ինչքան սուտ և կեղծիք կա, պետք է ֆեյք նյուզի և պերֆեկտ թիվիների էկրաններից բերել դատարան:
Նիկոլի իրավապահ համակարգը ոչնչով չի տարբերվում իր ֆեյսբուքյան էջից և իր ֆեյսբուքյան ֆեյքերից, որոնց ղեկավարումն իրականացնում է նույն ձևով՝ նույն SMS-ներով և նույն մակարդակի:
Նիկոլը թիրախավորելու է հայկականությունն այնքան ժամանակ, քանի դեռ ինքն էսօր գոյություն ունի մեր հասարաքաղաքական դիսկուրսում: Ինքը բոլորիս շատ պարզ և շատ ուղիղ ասում է՝ այո, ես ատում եմ հայերին, ատում եմ Հայաստանը, ատում եմ հայկական հաղթանակները, հայկական Արցախը, ամեն ինչ, ինչը մեզ ազգային ինքնության նկարագիր է տալիս, այն նախագահները, ովքեր մեզ տարիներ շարունակ պահել են անվտանգային միջավայրում, այնքան ժամանակ, քանի դեռ իրենք կարողացել են ապահովել մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը: Ինքն այդ ամենը ատում է և պայքարում է դրա դեմ»:
Նա հույս հայտնեց, որ իրավական և հասարակական պատասխանատվությունը Փաշինյանին վրա կհասնի հայհոյախառն արտահայտությունների, Եկեղեցին թիրախավորելու համար. «Ինքը հիանալի բոլորիս հասկացնում է, որ այն, ինչ կատարվել և կատարվում է Հայաստանում, դա մի ծրագրի մաս է»:
Մանրամասները՝ տեսանյութում