Իրանը Միացյալ Նահանգներին համարում է սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասնակից. ՀՀ ում Իրանի դեսպան

«Այս ագրեսիան մեզ պարտադրվեց և մենք պատասխանատու ենք համարում ԱՄՆ կառավարությանը՝ Իրանի դեմ Իսրայելի կատարած հանցագործություններում ցուցաբերած լիակատար աջակցության համար»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։

«ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է։ Պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը և դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայանությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, մենք չենք հանձնվի»։

Տեսանյութեր

Լրահոս