Բաժիններ՝

Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հետ բանակցությունները վերսկսել Ստամբուլում. Hurriyet

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները` բանակցությունների հարթակ առաջարկելով Ստամբուլը:

Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերականգնումն է։

Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահը Թրամփին առաջարկել է Ստամբուլում կազմակերպել նրա և Իրանի նախագահի հանդիպումը, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր ինքը պատրաստ է դրան։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս