Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին. Սամվել Կարապետյան

Ի՞նչ կարծիք ունի Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելով հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, առիթից օգտվելով հարց ուղղեցինք, խնդրելով արձագանքել իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին։

«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30