Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:
«Botan International»-ը, որ հաճախ է լրատվական և լրագրողական դասընթացներ կազմակերպում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, հաղորդում է, որ Ռոնի անունով արհեստական բանականություն ունեցող ռոբոտը շուտով կսկսի աշխատել նաև քրդերենով։
Թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին մեկնաբանել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Գերմանիա կատարած այցը։
Ամիսներ առաջ պատերազմական 2 դրվագով մեղադրանք առաջադրվեց 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի լիազորությունները ստանձնած Միքայել Արզումանյանին:
Թուրքիայի վիճակագրական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ։ Այն ավելացել է 0․1 տոկոսային կետով և հասել 10․2 տոկոսի։
Հատկանշական է, որ Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր, որը միաժամանակ Լաչինի սադրանքներով ատամ է ցույց տալիս նաեւ Ռուսաստանին։
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ միջազգային հարաբերությունների առկա բնույթը հաշվի առնելով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում բնական են:
Երբ կռվում են փղերը, տուժում է խոտը. խոտ մի՛ եղիր՝ ոտնատակ չլինես. Շավարշ Քոչարյան
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը պետական կառույցներին արգելել է ամանորյա կորպորատիվ երեկույթներ կազմակերպել պետական միջոցների հաշվին: Այս մասին հայտնում է gazeta.uz-ը։
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ամենաշատն աճել են ֆինանսական ոլորտում կատարված հանցագործությունները, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալներից։
«9 միլիարդ դրամ պարգևավճար ստացած ոստիականները՝ կարմիր և սև բերետավորերը, ջանասիրաբար բացում էին Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնողների փակած երևանյան փողոցները, բայց այսօր այդ նույն ոստիկանները՝ այդ կարմիր և սև բերետավորները, չեն բացում ադրբեջանցիների փակած փողոցները. սա է Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի վերաբերյալ»,- ասաց Դանիելյանը։
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային իրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ:
500 ադրբեջանցի գիշերելու է Լաչինի միջանցքում. ահաբեկչությամբ փորձում են հանել հայերին Արցախից․ Տաթևիկ Հայրապետյան
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին առավոտյան ժամը 10:30-ից փակ է. իսկ սադրանքի հեղինակը դարձյալ ադրբեջանցիների մի խմբակ է, որը բնապահպանական շղարշի տակ երկու օր առաջ արդեն մեկ անգամ նույնատիպ սադրանքի կարճատև փորձ արել էր:
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կազմակերպությունը դիմել է դատարան՝ կոչ անելով վերանայել նավթի և գազի հանքավայրերին առնչվող նոր լիցենզիաների տրամադրման մասին որոշումը:
Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։
«168 TV» ուղիղ եթերում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհի փակմանն ու ռուս խաղաղապահների կողմից ընթացող բանակցություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նախագահությամբ անցկացվել է տեսակոնֆերանս Թուրքիայի ԶՈՒ հրամանատարական կազմի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցել են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը, ապա ընդգծեց անհրաժեշտ քայլերը՝ մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և բացառումը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում:
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «ՀՀ պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը որոշ դեպքերում անհնարին է դարձել։
Ինչո՞վ է հղի Բաքվի սադրանքը Լաչինի միջանցքում. նպատակները և դերակատարները. ՀՐԱՏԱՊ ԵԹԵՐ
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում այսօր ստեղծված իրավիճակը` Արցախից ձեռքերը լվալու քաղաքականության հետևանք․․․
«Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև որոշ երրորդ երկրների դերը Հայաստանի ռևանշիստական վարքն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ դա Երևանին մղում է ուժեղացնել ռազմական սադրանքը և ռազմական հռետորաբանությունը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Կրեմլը չի պատրաստվում արագ փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը, սակայն դրա դրույթները զուգադրվում են ԱՄՆ-ում ընդունված դրույթների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին: «Այս առումով խոսքն ինչ-որ արագ գործողությունների մասին չէե, – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի միջուկային դոկտրինում կարող են ճշգրտումներ արվել։ Պեսկովը […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած մեծ ասուլիսն այս տարի չի կայանա: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահը հնարավորություն կգտնի լրագրողների հետ շփվելու համար:
Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:
Բնապահպանական արհեստական պատճառաբանություններով Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայանում են իբրև թե «բնապահպան-ակտիվիստներ», կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փորձելով էքզիստենցիալ սուր մարտահրավերների առջև կանգնեցնել Արցախի բնակչությանը:
Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։