Ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ ունի Սամվել Կարապետյանի նման ազգասեր զավակ. Եզրաս արքեպիսկոպոս

Երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։

Տևական ժամանակ հետո՝ այսօր լուսադեմին, իր առանձնատանից Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացին ոստիկանության բաժին։ Առավոտյան  էլ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Այս պահին դատարանի բակում հավաքված են Սամվել Կարապետյանի աջակիցները, հարազատները, ընկերները։ Նրան աջակցելու համար այնտեղ են նաև մի խումբ հոգևորականներ։

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ հոգևոր եղբայրների հետ միասին, որպես հոգու պարտք բերելու զորակցությունն ազգային բարերարին։

Կարդացեք նաև

«Երկու օր առաջ գտնվելով մայր հայրենիքում, այցելելով Մայր Աթոռ, որտեղ Վեհափառի նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը՝ 40-օրյա, Սամվել Սարգիսովիչն արտահայտեց իր հավատարմությունը, սերը, նվիրումը մեր ազգային, հոգևոր սրբություններին և Մայր Աթոռի առաքելությանը։ Ասելով, որ հավատարիմ է ու անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, գոյությունն ու հարատևությունը։

Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայր աթոռին այսօր վերածվեց քաղաքական հետպնդումների, որն իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը»,- նշեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նա կարծիքով՝ ցանկացած ազգ պետք է ուրախ լիներ, որ իր ազգն ունի նման հայրենասեր զավակ՝պետականամետ, ազգասեր, որն այդ արժեքներն արտահայտել է  բազում իրագործումներով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս