Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ իր երկիրը համաձայնել է առաջիկա շաբաթներին ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական խմբին։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում երկու վաղեմի թշնամիների, միջև խաղաղության համաձայնագիրը անխուսափելի է, գրում է Բրյուսելում հրատարակվող փորձագետ և Քուինսի ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող Էլդար Մամեդովը՝ Responsible Statecraft հանդեսի համար։
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։
Թուրքիան մշակել և ռազմարդյունաբերության միջազգային տոնավաճառի՝ «IDEF 2025»-ի շրջանակներում ցուցադրել է իր մշակած ամենաերկար հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռը՝ «TAYFUN»-ը։ Այն ունի 300-ից մինչև 1000կմ հեռահարություն և գործում է բոլոր եղանակային պայմաններում։
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը Ռուսաստանին առաջարկել է Պուտինի և Զելենսկիի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Իրականությունը հետևյալն է՝ ցանկացած ուժային ճնշում Ադրբեջանի վրա, ավտոմատ կերպով բախվելու է Թուրքիայի շահերին, որը Շուշիի հռչակագրի շրջանակում ոչ միայն Ադրբեջանի դաշնակիցն է, այլ անվտանգության երաշխավորը: Այսինքն, կոնֆլիկտի սրման դեպքում դժվար թե Անկարան կողքից դիտողի դերում մնա: Բացի այս, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական կարգավիճակը Եվրոպայի էներգետիկ քարտեզում, էսկալացիան կարող է ներքաշել ավելի լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք շահագրգիռ են Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ»:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բանակցությունները կազմակերպելու ջանքերի համար։
Բայց անգամ այս դեպքում, պարզվում է, որ ո՛չ վերը նշածս ականջների տերերը և ո՛չ էլ իրենց գործիք հանդիսացողը չեն ճանաչում Հայ Եկեղեցին ներսից: Թերևս կարող եմ ասել՝ և փառք Աստծո: Հայ Եկեղեցին ճանաչելու համար, պետք է առնվազն լինել այդ Եկեղեցու զավակ ու հոգևոր ներկայություն ունենալ: Իսկ Հայ Եկեղեցու որևէ զավակ, որ ճանաչում է իր Եկեղեցին, երբևէ չի պայքարի իր Եկեղեցու և նրա Գահակալի դեմ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ընդունված օրենքով կրկնապատկել է օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզայի վավերականությունը և դրանով ՌԴ-ում գտնվելու ժամկետը, որն այսուհետ կկազմի համապատասխանաբար 120 և 30 օր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, և այն վերաբերմունքը, որ ունեն միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, խոսում է այն մասին, որ մենք շատ միամիտ պետություն ենք եղել 30 տարի շարունակ, երբ հավատացել ենք այդ միջազգային կառույցներին: Մեկ էլ՝ հոպ, տեսանք, որ իրենք բունկերում պատրաստում էին մի ստահակի, որին հետո պետք է Հայաստանում բերեին իշխանության, և որը պետք է այդ բոլոր միջազգային չափանիշները ոչնչացներ՝ հանուն գերտերությունների, այլ պետությունների շահերի»։
Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է. նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան, ինչպես նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։
«13, 17 և 36,- 168․am-ի հետ զրույցում ի մի բերելով Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց քաղաքականությունը ճիշտ համարողների վարկանիշը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը թերահավատորեն մոտեցավ այս հարցմանը՝ նկատելով,- Սոցիոլոգիական հարցումները շատ դեպքերում ուղղված են ոչ այնքան հասարակությունում առկա իրական պատկերը ներկայացնելու, որքան՝ հասարակական կարծիք ձևավորելու»։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռուսաստանի կողմից բանակցային խմբի կազմը մնացել է նույնը: Ստամբուլում կայացած նախորդ բանակցություններում ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին (պատվիրակության ղեկավար), արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈՒ գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հուլիսի 23-ին խստորեն նախազգուշացրել է Օմանի ծոցում գտնվող և իրանական տարածքային ջրերին մոտենալու փորձ կատարած ամերիկյան ականակրին՝ ստիպելով վերջինիս անձնակազմին փոխել ուղղությունը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Այս անեկդոտը հիշեցի, քանի որ տարանջատվածների մեդիան այնքան է կենտրոնացած մեզ՝ հանրապետականներիս վրա, որ անգամ փորձում է մեզ քննադատել ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) հարցումների համար։
Նախօրեին IRI-ի կողմից հրապարակվեցին հարցման արդյունքներ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 17 տոկոս է, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 տոկոս․ այս թեման բավարար հիմք դարձավ, որպեսզի մի քանի «քաղաքական մեծ մտածողներ» հերթական կոնսպիրոլոգիական էպոպեան հյուսեն Սարգսյանի անձի շուրջ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Լեհաստանում սեպտեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների շուրջ 34 հազար զինծառայողներ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
«Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ։
Թել Ավիվից Ադրբեջան է մատակարարվում զենք, Իրանի հետ սահմանին նկատվում է ռազմական ակտիվություն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Արևելյան մշակույթի կենտրոնի ղեկավար Լանա Ռավանդի-Ֆադային է:
«Սրանք պարզապպես միջազգային լրահոսի թեմաներ չեն, սրանք Հայաստանին էապես առնչվող հարցեր են, որովհետև Կովկասը Ծոցի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի և ստատուս-քվոյի անմիջական ազդեցության ներքո գտնվող «ավազանային» ռեգիոնն է:
Գերմանիայի նոր կառավարության կողմից ստեղծված Դաշնային անվտանգության խորհուրդը հաստատել է 40 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչների արտահանումը Թուրքիա: Շեշտվում է, որ Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Մաթևոսի ավետարանի 7:22-ում հստակ ասված է, որ Հիսուսը պասլատ է անում բոլոր նրանց, ովքեր իր անունից ստեղ-ընդեղ էշ-էշ դուրս են տալիս։
Պարագլխի վարքագծին տրամաբանական բացատրություն տալն անհասանելի է շատերի համար, քանի որ Հայաստանի իշխող քաղաքական փորձը երբեք չի առնչվել այն եզակի և կործանարար երևույթին, որն աշխարհում հայտնի է որպես պոպուլիզմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կոչ են արել չընդունել օրենք, որը գլխավոր դատախազին թույլ կտա անմիջական վերահսկողություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
«Այդ գործընթացն այս պահի դրությամբ պաուզայի վրա է և կարիք ունի ճիշտ կոմունիկացիայի թե՛ քաղաքական գործընկերների, թե՛ հանրության հետ»,- պարզաբանեց նա։
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Այս մասին Telegram-ում հայտնել է Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։