Կարծում եմ՝ պատահական չէր ուշադրությունը հենց այդ թեմայի նկատմամբ, հայաստանյան տրամադրությունները Ռուսաստանի համար կարևոր են։ Թե այդ անդրադարձերն ի՞նչ կփոխեն, բարդ է ասել, սակայն դա նաև ՌԴ վերաբերմունքի դրսևորում էր։
Մայիսի 26-ին Թուրքիայում ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեքստում թուրք-ադրբեջանական համատեղ 4-օրյա զորավարժություն է անցկացվելու:
Հետեւաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն:
Մինասյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունները «շպագատ են իջել» իրենց իշխանությունը պաշտպանելու նպատակով. «Ով կերաշխավորի իրենց իշխանությունը՝ նրանք այդ օտարերկրյա ուժերի հետ էլ կհամագործակցեն, միայն թե իշխանությունը պահպանեն»:
Հայաստանում Հնդկաստանը ոչ թե պարզապես գնորդ է գտել, այլ զինակից եղբայր։
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգը հայտարարել է, որ երկրի միջուկային զենքը հնացած է, և որ Վաշինգտոնի ամենակարևոր խնդիրը դրա արդիականացումն ու հիպերձայնային համակարգերի մշակումն է։
Սա պարզապես մոտեցումների տարբերություն չէ։ Սա խորքային և սկզբունքային հակադրություն է քաղաքական վարքագծի, արժեքների և պետական մտածողության միջև։
2014 թվականին ռեժիսոր Վիմ Վենդերսը և Սալգադոյի որդին՝ Ժուլիան Սալգադոն, նկարահանել են «Երկրի աղը» վավերագրական ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։
Հայաստանի և Արցախի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան․
«Լիտվան, Լատվիան և Էստոնիան, որոնք ընդամենը երկու տարի առաջ էին կորցրել իրենց պետական անկախությունը՝ 1939-ի ամռանը, երբ խորհրդային զորքերը Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագրով մտել էին այդ տարածքներ, վերցրել իրենց հսկողության տակ և բռնությամբ խորհրդայնացրել, ինչո՞ւ ֆաշիստական Գերմանիան այդ տարածքները գրավելուց հետո նրանց անկախություն չտվեց, չվերականգնեց ընդամենը երկու տարի առաջվա անկախությունը։ Ինչո՞ւ նույնը չարեց Մոլդովայում 1940-ին»:
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատուն
Աբիլովի դատավարությունն անցկացվել է դռնփակ. հարազատներին թույլ չեն տվել մասնակցել դատավճռի ընթերցմանը։ Իր վերջնական հայտարարության մեջ գիտնականը նշել է, որ չի ընդունում իր մեղքը եւ մեղադրանքներն անվանել է շինծու եւ չհիմնավորված։ Փաստաբանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը:
4 տարի առաջ այս օրը` մայիսի 24-ին, հողին հանձնվեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը:
Ասել է թե՝ խոշոր ձկները հենց շղթայի կարևորագույն մաս են և կոռուպցիայի համար պատասխանատվությունը պարզապես թողնվում է միջին օղակի վրա։
Ապրիլի 24-ին Պակիստանի բարձրագույն ղեկավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել, ներառյալ օդային տարածքի փակումը Հնդկաստանին պատկանող կամ նրա կողմից շահագործվող ավիաընկերությունների համար՝ Նյու Դելիի հետ դիմակայության ֆոնին։
Տարեսկզբից (2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ) պարենային ապրանքներն աճ են գրանցել բոլոր երկրներում, որոնց առաջատարներն են Ղազախստանը (5,7 տոկոս) եւ Հայաստանը (4,9 տոկոս)։
Հերոսությունը ոչ թե Հայաստանի բանտում նստելն է, այլ գաղթի ճանապարհը բացելու համար Բաքվի բանտում հայտնվելը. Աննա Մկրտչյան
Ֆրանսիական ազգային էներգետիկ օպերատոր RTE-ն հայտնել է, որ անջատման պատճառ է դարձել երկու խոշոր միջադեպ․ գիշերը ժամը 2:45-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Տաներոնի բարձրավոլտ ենթակայանում, իսկ մի քանի ժամ անց էլեկտրահաղորդման գծի հենակետ է շուռ եկել Սեն Կասիեն լճի շրջանում։
Ընդ որում, անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ միզելն իրականացրել է հատուկ տարայի մեջ, որը հետը եւս դուրս է տարել:
Դժվար է ասել՝ ինչպե՞ս արգելափակել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, նախ պետք է հասկանալ՝ այդպիսի համաձայնագիր առհասարակ կստորագրվի՞, թե՞ ոչ։
Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել Ութար-Պրադեշ ապագա պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում, տեղեկացրել է The Times of India-ն։ Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները հանդիպել են գլխավոր քարտուղար Մանոջ Կումար Սինգհի հետ պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունեցել Աթենքում, եւ քննարկել են հնարավոր համագործակցությունը հնդկական ընկերությունների հետ։ Սինգհը գլխավորել է պատվիրակությունն Աթենքի ցուցահանդեսում, […]
Պաշտոնական ընդունելությունից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում։
Այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «փրկագնով» բանակից ազատվելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի վաղ առավոտյան, ժամը 9։00 քննարկվելու է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Մայիսի 20-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախատեսված էր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի քննարկումը, որի ընթացքում կարող էր պարզ դառնալ նաև ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը, սակայն հարցի քննարկումը հետաձգվել էր, հատկապես, որ Հայկ Սարգսյանը ցանկանում էր, որ իր օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը մտնի Կառավարության նիստերի օրակարգ, […]
Ծառայում եմ Հայրենիքիս, 2012թ. օգտագործված Լեքսուսը կամ կես բիթքոինը Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի՝ մուծելով 24 միլիոն դրամ՝ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է` ազատվել զինվորական ծառայությունից։ Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել։
Տևական ժամանակ է, իշխանական և մերձիշխանական տարբեր ուժեր թիրախավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)՝ ներկայացնելով տարատեսակ մեղադրանքներ, առաջին հերթին՝ մեղադրելով այն բանի մեջ, թե «ՀՀԿ-ն, մասնավորապես՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության», թեպետ տրամաբանող մարդկանց համար հասկանալի է, որ օրվա իշխանությունն ու նրան սատարող ուժերը չէին կարող չթիրախավորել ազգային գաղափարախոսությամբ ուժին՝ ՀՀԿ-ին։
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին խիստ վշտացրել է երեխաների մատուցած համարը։ Վերջինս շեֆին գոհացնելու համար տեսանյութով կիսվել և կից գրառում է կատարել։ Հակոբյանի համոզմամբ՝ տվյալ մանկավարժն, ով բեմադրել է այս համարը, փորձում է խաղալ «մի մատ երեխեքի» հոգեբանության և ապագայի հետ։
2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,- նշել է նա։
Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ այսօր կրկին կանդրադառնամ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մի շարք գնահատականներին, իսկ նրանց, ովքեր կդժգոհեն իմ հերթական երկար տեքստից, կհիշեցնեմ, որ, ի տարբերություն շատ-շատերի, զրկված եմ եթերային «դոնաթսներ թխելու» հնարավորությունից, ուստի նորից ստիպված եմ անդրադառնալ «լավաշով» (կարևորը՝ միշտ տաք-տաք և թարմ):