«Թմբիրից մարդիկ արթնանում են, և սրանց ամբողջ վախն ու մտավախությունը սա է. մարդկանց լռեցնեն, վախեցնեն, տարբեր տեսակի ուժ գործադրեն, որպեսզի պահեն թմբիրի մեջ։ Սակայն ինչ էլ անեն, չեն կարող։
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է մահացել:
Կալիֆոռնիայի բնակչուհին, որը նախկինում հայտնի է եղե; որպես Նիկոլաս Ռոսկե, իսկ այժմ օգտագործում է Սոֆի Ռոսկե անունը, դաշնային դատարանի կողմից 97 ամսվա (8 տարի և 1 ամիս) ազատազրկման է դատապարտվել՝ 2022 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Քավանոյի դեմ մահափորձի համար, հայտնում է NBC News-ը։
Երկու սպանության և մեկ մահափորձի մեղադրանք է առաջադրվել միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան, Մոսկվայում և Մոսկվայի մարզում իրավակարգի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խամինսկին։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։
Դոնեցկի մարզում դրոնների հարվածի հետևանքով սպանվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը։ Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ նույն հարձակման հետևանքով ուկրաինացի ֆոտոլրագրող Գեորգի Իվանչենկոն էլ վնասվածքներ է ստացել։
Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
«Հայաստանին փոփոխություններ են հարկավոր, մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր և սա պարտադիր է անել հայ ժողովրդին համախմբելով: Այլապես կորած ենք»:
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան սահմանի երկայնքով, ինչի արդյունքում Ֆրանսիան դժվարությունների է բախվում զորքերի և սարքավորումների տեղակայման հարցում՝ եվրոպական բյուրոկրատիայի պատճառով, ինչը զգալիորեն դանդաղեցնում է գործընթացը:
ԱՄՆ նախագահի կոչից հետո՝ դադարեցնել ռմբակոծել Գազան, Իսրայելը կրկին հարվածել է Գազային, հայտնում են տեղական իշխանությունները:
Լեհաստանի Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կարոլ Նավրոցկին 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրել՝ սահմանապահ ծառայությանը օգնելու համար Լեհաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին ներգրավելու մասին, ասվում է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել ՏԻՄ ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65 տոկոս:
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ խայտառակ ու անբարոյական լինելով հանդերձ, միանգամայն սպասելի էր, որովհետև իշխանությունը գործում է հաշվարկված ու համակարգի սկզբունքով:
Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը շաբաթ օրը «նարնջագույն» մակարդակի նախազգուշացման մասին հայտարարություն է տարածել։
«Հիշո՞ւմ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա»:
Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, մյուս քաղբանտարկյալներին:
Իրանը շաբաթ օրը մահապատժի է ենթարկել յոթ տղամարդու, որոնք դատապարտվել էին մի քանի տարի առաջ անվտանգության աշխատակիցների և հոգևորականի սպանության համար: Այս մասին հայտնում է դատական «Միզան» լրատվական գործակալությունը:
ՀԱԿ–ն անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկմանը։
«Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են: Ռուսթավելիի պողոտայում ժամը 16:00-ից տեղի կունենա բողոքի ցույց։
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատժամիջոցների ենթարկված Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է ընտրություններին. նա ընտրատեղամաս է ժամանել ընտանիքի հետ՝ մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Չեղարկվել էր 17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին:
ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»:
Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի կին. նախկին տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակաիտին, որը հաղթել է ընտրություններում՝ գլխավորելով իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
Թրամփի վարչակազմը քննարկում է Միացյալ Նահանգներ փախստականների մուտք գործելու թույլատրելի առավելագույն թիվը տարեկան 125,000-ից 7,500-ի կրճատելու հնարավորությունը, որի զգալի մասը կհատկացվի սպիտակամորթ հարավաֆրիկացիներին և «անարդար խտրականության» ենթարկվածներին:
Նյու Յորքի դատարանը ռեփեր Շոն Քոմբսին (Diddy) դատապարտել է 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց տեղափոխելու մեղադրանքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները՝ հիմնվելով «Համաս»-ի հայտարարության վրա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը համաձայնել է ազատել պատանդներին և ընդունել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի որոշ այլ պայմաններ:
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործող քաղաքապետ Կախա Կալաձեն: