Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է նաև, որ իրենք ողջունում են ԱՄՆ նոր նախագահի՝ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու մտադրությունը։
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը։
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 2,53 միլիարդ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 5,4 տոկոսով, հայտնել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը։
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այս ուժը բացահայտ հայտարարում է՝ ես թուրքի լաքեյն եմ, բացահայտ ասում է՝ եկել եմ, որ Հայաստանը ոչնչացնեմ. հիմա էլ հանգիստ հայտարարում են, որ տալու են Ոսկեպարը, այն Ոսկեպարը, որը 2021 թվականի ընտրություններին 90 տոկոսով գնաց և ընտրեց Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը սպասվող հանձնումներին ընդառաջ հանրության զգոնությունը թուլացելու համար է մեկնարկել իր ընտանեկան անճաշակ և ցածրորակ ու տգետ փոդքաստները։
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։
Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
«Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ում լեգիտիմությունը չեն ճանաչում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, միջազգային գործընկերները, ներում է շնորհել 613 դատապարտյալի։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելել է Լիբանանի նախագահական նստավայր՝ շնորհավորելու երկրի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետևելով ամուսնու օրինակին, թողարկել է սեփական մեմքոինը: ԱՄՆ առաջին տիկնոջ կրիպտոարժույթը կոչվում է $MELANIA: Ըստ CoinMarketCap-ի, $MELANIA-ի մեկ մեմքոինն այժմ կարելի է գնել 0,03 դոլարով:
Վրաստանի պետական հատվածի աշխատողները շարունակում են լքել պաշտոնները. ըստ aliq.ge-ի՝ այս անգամ պաշտոնը լքելու մասին են հայտնել Արչիլ Ջավելիձեն և Ռևազ Կակուլիան:
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, սպասվում է, որ նա կստորագրի մի շարք գործադիր հրամաններ, որոնց մասին նա բազմիցս խոսել է:
Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չունեմ, մոտ 2 ամիս առաջ մենք հանդիպել ենք նրա հետ, որևէ նորմալ արձագանք չեղավ մեր հարցերին, միայն ասաց՝ «մինչև խաղաղության պայմանագիրը չլինի, մենք որևէ բան չենք կարող անել գերիների հետ կապված»։ Անձամբ եմ Փաշինյանից լսել, որ պայմանագրում կետ կա, որը վերաբերում է գերիներին, չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ պայմանագրում գերիների հետ կապված կետ չկա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը՝ հիմնված այդ տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա։
«Տարաբնույթ շահեր կան, ու մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ-ն որևէ պրետենզիա չունի, ինչո՞ւ պետք է մյուսները վատամարդ դառնան։ Նաև գիտեմ, որ ընդդիմադիր պատգամավորներին շատ հաճախ միջազգային հանդիպումների ընթացքում հենց այդպես էլ հակադարձում են, թե՝ եթե ձեր պետությունն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, ի՞նչ եք ակնկալում մեզնից»։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամփոփիչ ասուլիսին տված պատասխաններն ու վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերն առավել ամրապնդում են այն մտավախությունները, որ ներկայումս Հայաստանի պաշտպանության ու անվտանգային ոլորտներում առկա է խճճվածություն, իսկ որոշումների կայացման հարցում իշխող քաղաքական ուժը հաճախ առաջնորդվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ՝ քաղաքական կոնյունկտուրայով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և «Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Այդըն Ունալը պնդել է, որ եթե «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ը (YPG) հրաժարվի զինաթափվել Աբդուլլահ Օջալանի հնարավոր կոչից հետո, Թուրքիան կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ստիպված կլինի բախվել ոչ միայն YPG-ի, այլ նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ:
ՆԱՏՕ-ի ռազմանավերը կենտրոնացվում են Էստոնիայի ափերի մոտ, քանի որ դաշինքը ձգտում է պաշտպանել եվրոպական ստորջրյա մալուխները և խողովակաշարերը սաբոտաժից: Այս մասին գրել է The Guardian-ը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար առաջարկվել է Սարգիս Արմենակյանի թեկնածությունը։
Քաղաքականությունն ինձ չի խանգարելու. Ալեքսանդր Սիրունյան
Էդ ինչ վիճակում եք եղել նման գրառումներ անելիս. Սեյրան Օհանյանը՝ Սիրունյանին
«Գնալով համոզվում եմ, որ այս խնդիրը լուծելու համար պետք է բախենք միջազգային կառույցների դռները, այս իշխանությունների վրա հույս դնել չի կարելի։ Փաշինյանը կապի մեջ է Էրդողանի ու Ալիևի հետ, կարող էր այս հարցը լուծել, եթե մի քիչ ցանկություն ունենար։ Հավանաբար այդ մարդկանց հայրենիք վերադառնալուց սարսափում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Մխիթարյանը։
ԲԴԽ հեղինակազրկումը ոչ մի լավ բանի չի բերելու. Արծվիկ Մինասյան
Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Ֆան Վենքյուն հանցագործությունն իրականացրել էր, քանի որ դժգոհ էր այն բանից, թե ինչպես է ապահարզանից հետո բաժանվել իր ունեցվածքը, իսկ Շու Ջիաջինը հարձակումն իրագործել է, քանի որ չի կարողացել դիպլոմ ստանալ քննությունները վատ հանձնելու պատճառով։
2018-ի թոհուբոհի օրերին մոլորվել էի կրկնակի, չէի ուզում հավատալ, որ մեր երկրում կարող են լինել այդքան մեծ թվով կույր՝ հոգով ու մտքով, ոչ անկողմնակալ եւ ոչ սթափ մարդիկ։Մինչ այդ տեսնում էի,իհարկե, որ օրվա իշխանությանը ոչ բոլորն են սիրում, ընդունում, բայց եւ տեսնում էի, որ օբյեկտիվները, թացը չորից տարբերողները կան, եթե չասեմ՝ մեծամասնություն են։
Էդ հող ծախել-մախելու թեմային էդքան ուշադրություն չեմ դարձնում. Գեղամ Նազարյան
#ՀԻՄԱ. ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ամբիոնից հայտարարեց, որ իշխող ուժն իր համար նշաձող է սահմանել՝ ԲԴԽ անդամի թեկնածու է բերել մեկին, ով այնպիսի հայտարարություններ է արել, որոնք պարզապես չի կարող կարդալ։