Բաժիններ՝

Չինաստանը մահապատժի է ենթարկել վրաերթի միջոցով 35 մարդու սպանած տղամարդուն

Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ 

62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։ Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։ 

Ըստ չինական պետական լրատվամիջոցների՝ ևս մեկ տղամարդ մահապատժի է ենթարկվել մեկ այլ հանցագործության համար, որն իրականացրել էր վերոնշյալ հանցագործությունից օրեր անց։ 21-ամյա Շու Ջիաջինը դանակահարության միջոցով սպանել էր 8 մարդու Վուքսի քաղաքի համալսարանում։ 

Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Ֆան Վենքյուն հանցագործությունն իրականացրել էր, քանի որ դժգոհ էր այն բանից, թե ինչպես է ապահարզանից հետո բաժանվել իր ունեցվածքը, իսկ Շու Ջիաջինը հարձակումն իրագործել է, քանի որ չի կարողացել դիպլոմ ստանալ քննությունները վատ հանձնելու պատճառով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031