Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։
Ոստիկանության տվյալներով՝ Ալաչը հանցավոր խմբի անդամ էր, որը գլխավորում էր սլովակ գործարարներից մեկը, ով հայտնի է հատուկ ծառայության հետ իր կապերով։ Նրա նպատակն, ըստ իրավապահների, հետախուզության վրա ազդելն էր։
Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
Թուրքիայի արտգործնախարարությունը դանիացի դիվանագետին կանչել էր օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։
Լրագրողները նշել են, որ մինչ այժմ նոր իշխանությունների կողմից մամուլի ազատության խախտումներ չեն նկատել։
«Վատ լուր ունեմ այս իշխանության համար. Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը հետևյալն է՝ թույլ չտալ Արցախում մնացողներին կոմպակտ ապրել այդ հողերի վրա. նրանց ցրելու է ամբողջ Ադրբեջանով մեկ՝ տալով Ադրբեջանի քաղաքացիություն»,- ասաց Մելիքյանը։
Այս գիշեր Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։
Ճապոնիան խոստացել է ապահովել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի անվտանգ արտահոսքը Խաղաղ օվկիանոս և դադարեցնել այն, եթե ռադիացիոն ֆոնը ավելանա։
Վերջին օրերին երկրի մեծ մասում և հատկապես ամենահին գինեգործական շրջաններից մեկում՝ Ռոնի հովտում կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն։
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ BRICS-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցում։
«Հիմա, երբ ես այստեղ եմ, ինձ համար դժվար է այդ մարդկանց ինչ-որ բան ասելը և դժվար է այդ հարցին պատասխանելը։ Ճիշտ է, այնպես չէ, որ ես այդ ամենով չեմ անցել ժամանակին, երբ բոլորի համար լավ էր, մենք էլ ուրիշ վիճակի մեջ էինք, շաբաթներով անձրևի տակ էինք քնում։ Սա մի կողմ դնենք, սա այսօր ամեն դեպքում էական չէ, որովհետև ես այսօր այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահի իրենց խորհուրդներ տալ»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի նախագահ Գարի Փիթերսի հետ։
Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
Միջադեպը տեղի է ունեցել հյուսիս-արևելյան Միզորամ նահանգի Սայրանգ քաղաքում։
Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։ Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ժամանել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարությանը և «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին։ Իր այցի մասին Նաուսեդան հայտնել է X (նախկինում՝ Twitter) և Facebook սոցիալական ցանցերում:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով:
Մեծ Բրիտանիան կկարողանա Ուկրաինային տրամադրել 192 մլն ֆունտ (մոտ 244 մլն դոլար), որպեսզի Կիևն ատոմակայանների համար միջուկային վառելիք գնի, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Գրանթ Շեպսը Կիև կատարած իր այցի ընթացքում։
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
Ներկայում մարդկային հանրությունը հասել է կրիտիկական փուլի, և համաշխարհային անվտանգության բնագավառում նոր հայեցակարգի ձևավորումը կարևոր խնդիր է դարձել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող բիզնես համաժողովում։
Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ են կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի` Յոհանեսբուրգ կատարած այցի արդյունքներով Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության համատեղ հայտարարության մեջ:
Սուեզի ջրանցքում բախվել է երկու լցանավ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է ստուգման։ Այս մասի տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Չեխիայի արտգործնախարարը երեկ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։
Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։