ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
Ներկայում մարդկային հանրությունը հասել է կրիտիկական փուլի, և համաշխարհային անվտանգության բնագավառում նոր հայեցակարգի ձևավորումը կարևոր խնդիր է դարձել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող բիզնես համաժողովում։
Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ են կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի` Յոհանեսբուրգ կատարած այցի արդյունքներով Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության համատեղ հայտարարության մեջ:
Սուեզի ջրանցքում բախվել է երկու լցանավ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է ստուգման։ Այս մասի տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Չեխիայի արտգործնախարարը երեկ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։
Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը` ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։
Ուկրաինայի Օդեսայի մարզը գիշերը ենթարկվել է կամիկաձե դրոնների հարձակման։ Հարվածներ են հասցվել հացահատիկի ամբարներին և արտադրական ու բեռնման համալիրին։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Երկրաշարժը զգացվել Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։
Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավարտան 2008 թ․-ից ի վեր առաջին անգամ վերադարձել է հայրենիք և 8 տարով բանտարկության ուղարկվել Բանգկոկի բանտ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 25-ին կհանձնվի Ջորջիայի Ֆուլթոնի շրջանի ոստիկանությանը։ Ըստ CNN-ի, ավելի վաղ փաստաբանները կարողացել են դատախազի հետ համաձայնեցնել 200 հազար դոլար գրավի դիմաց նրա ազատվելու պայմանները։
Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակմանը զուգահեռ՝ Արցախում բավականին լարվել է ներքաղաքական իրավիճակը, և կարծիքներ կան, որ դա Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի խաղն է, որի հետևում, իհարկե, երևում են Ալիևի ականջները, որը հրահանգել էր ոչնչացնել պետական ինստիտուտներն Արցախում: Ավելին, մտավախություններ կան, որ Արցախում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ Ալիևը կարող է զորք մտցնել Արցախ, իբր այնտեղ կարգուկանոն հաստատելու նպատակով:
Արցախում վերջին օրերին տեսանելի ներքաղաքական լարումներն այնպես չէ, որ նոր են սկսվել, պարզապես դրանք հիմա են սկսել տեսանելի դառնալ լայն հասարակության համար։
Վերարտահանումը տնտեսության կարճաժամկետ մրցունակությունն է արտահայտում, ոչ թե երկարաժամկետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը` անդրադառնալով 2023 թ առաջին կիսամյակում դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացմանը։
Հայաստանում էսօր ամենապահանջվածը քննիչներն են, ինչպես 37 թվին. ռեյդերություն են անում. Արա Սահակյան
Ութսուն տարեկան հասակում մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն:
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) էներգետիկ ընկերությունը հաղորդել է, որ սկսել է կայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ամերիկյան Merck Corporation-ի MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի՝ Zepatier-ի մատակարարումը Ռուսաստանին։
Սա իրականացվում է ադրբեջանական կողմից շարունակաբար հրադադարի ռեժիմի խախտման, ապատեղեկությունների և հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից օրական մի քանի անգամ տարածվող կեղծ հաղորդագրությունների ֆոնին:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտին, ով այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները:
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։
Նիկոլ Փաշինյանը վրեժ է լուծում նախկիններից ու հասարակությունից, Ադրբեջանը՝ Հայաստանից. Արա Սահակյան
Աֆղանստանում իշխանության գլխին գտվող արմատական «Թալիբան» շարժման հետևորդները ձերբակալել են իրանական Tasnim լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մոհամադ Հոսեյն Վելայաթիին։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ազատ մուտքը ԵՄ երկրների շուկաներ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ Վարշավային ամերիկյան 96 AH-64E Apache ուղղաթիռների վաճառքը հաստատելու մասին։ Այս մասին տեղեկացնում է PAP գործակալությունը։
Ակտիվ դիվանագիտությունը և նոր, աշխարհաքաղաքական հնարավորությունների որոնումը եղել և մնում է յուրաքանչյուր պետության անվտանգության համալիր համակարգի ստեղծման հիմքը։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Սակայն պետք չէ լինել քաղաքագետ հասկանալու համար, որ ներկայիս հայկական իշխանության գործողությունները (ավելի ճիշտ խայտառակ անգործությունը) արտաքին անվտանգության ապահովման առումով խիստ նվազեցրել են մեր երկրի ներուժը անվտանգության բազմամակարդակ համակարգի ձևավորման գործում, ինչը բնականաբար խիստ ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին։
Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը: