Վերջին երկու տարվա ընթացքում միայն 16 հազար աֆղանստանցի է Պակիստանից Աֆղանստան վերադարձել ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցությամբ իրականացվող կամավոր հայրենադարձության ծրագրի շրջանակներում: Մինչև 20 հազար աֆղանստանցի այժմ մասնակցում է P2 ծրագրին, որը նախատեսված է մինչև թալիբների իշխանության գալը ամերիկացիների համար աշխատած Աֆղանստանի քաղաքացիներին ԱՄՆ տեղափոխելու համար։
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել՝ մեր երկրին ևս մեկ անգամ վերահաստատելու ԱՄՆ ամուր աջակցությունը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:
ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ ներկայացրել է «Հայերին Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու մասին» օրինագիծը։
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան:
61-ամյա Դենարոն 1993 թ.-ից թաքնվում էր իշխանություններից, սակայն այս տարվա հունվարին նրան ձերբակալել էին Պալերմոյի մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կեղծ անվան տակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում։
Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցում արևմուտքի նշած բոլոր կարմիր գծերը (այն է՝ դրանք հատելու դեպքում Ադրբեջանի դեմ գոնե պատժամիջոցների կիրառումը) հատվել են, բայց մեկ ամերիկացի սենատոր ու ադրբեջանի դիրքերը պաշտպանող ԵՄ բանագնաց ուղարկելուց բացի արևմուտքը ոչինչ չի արել կամ նշմարել, որ կանի: Ավելին, դրական են գնահատել «Ադրբեջանի բարի կամքի դրսևորումները», իսկ մոտ ապագայում Ադրբեջանակ գազի եվրոպական սպառող 7 երկրները շուտով արդեն դառնալու են 10-ը:
Կոլոկոլցևը Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ վերջին անգամ հանդիպել էր 2023 թ. ապրիլի 3–ին Մոսկվայում և հայտարարել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք։
«Թավշյա» իրադարձություններից մեկ տարի անց, երբ արտերկրյա վոյաժների ժամանակ սփյուռքի հայ համայնքներում հիմնականում սիրով էին ընդունում «թավշյա» ժպիտով իշխանություններին, անսպասելիորեն լինում էին նաև չնախատեսված դրվագներ։
Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Առայժմ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա դա ասել, քանի որ նրանք այժմ այնտեղ փաստացի գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»,- պատասխանելով հարցին` նշել է Պեսկովը։
Հայաստանի մարիոնետ կառավարիչները ո´չ ԱՄՆ-ում, Արևմուտքում, ո´չ Ռուսաստանում, ո´չ էլ այլ տեղերում ընկեր չեն կարող ունենալ: Կյանքում էլ է այդպես. ո՞վ կցանկանա ընկերություն անել դավաճան, քցող, անվստահելի բոսյակի հետ:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմն այսօր կայցելեն Հայաստան, Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը՝ շեշտելով՝ սա կլինի ԱՄՆ պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթ հրադադարից հետո:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում և դրա ավարտից հետո ռուս խաղաղապահների գործողությունները կշտամբանքի տեղիք չեն տալիս, և նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքները անհիմն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ura.news-ը։
«Իսկ Ալիևը թքեց բոլոր համանախագահների՝ թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի երեսին, երբ ուժով խնդիրը լուծեց: Ու դա իրենց ամոթն է: Էն, որ Կառավարության շենքում նստողը ոչ հայ է, ոչ էլ հայության հետ կապ ունի, բոլորս գիտենք, բա իրե՞նք… Իրենք անելիք չունե՞ն, ասում են՝ «Алиев умный, мудрый лидер»… 2016թ. տեսնեիք՝ էդ լիդերը ոնց էր կզել»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Կանադայում հնչում է Արցախի օրհներգը, կանադական հեռուստաալինքերը խոսում են Արցախի մասին
Զորավարժությունները կանցկացվեն երեք օր և կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։ Զորավարժություններին ներգրավվել են երկու ինքնաթիռ և ինը նավ, ներառյալ՝ հարավկորեական երկու սուզանավ և «Յուլգոկ Յի Ի» էսկադրային ականակիրը: Ինչպես հայտարարել են հարավկորեական ռազմածովային ուժերը, զորավարժությունները ներառում են սուզանավերի դեմ պայքարի կատարելագործում և մարտական հրաձգություն:
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ հարձակումները Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա և վեց ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն։
Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի:
Սերբիան և Կոսովոն միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբ զինյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Այս մասին հայտնում է RT–ի Telegram ալիքը՝ տարածելով այս տեսանյութը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Մենք շատ անհատական ազգ ենք: Յուրաքանչյուր անձ գանձ է, և դա է կարծես խոչընդոտ հանդիսանում. կարծում է, որ ինքն ավելի խելացի է, քան դիմացինը, և դա է պատճառը, որ շատ անգամ չենք կարողանում միավորվել՝ կարծելով, որ դիմացինը կխաբի քեզ: Պետք է հասկանանք իրար, եսը նվազեցնել, որպեսզի առաջ գնանք: Ես չեմ ուզում, որ անընդհատ սգանք: Փարիզում իմ ամեն առավոտը Հայաստանով է: Ու երբ ռեպորտաժ տեսա, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրերը կրկին զավակ են ուզում պարգևել մեր երկրին, ճիշտ համարեցի համերգ կազմակերպել Երևանում՝ օպերային արտիստների հետ, ու հասույթը տրամադրել այն նորածնին, ով մեր ապագան է:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից, նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։