Բաժիններ՝

Առաջիկա ժամերին Իսրայելի և Սիրիայի միջև իրավիճակի իրական լիցքաթափում է սպասվում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ «երկրի հարավ-արևմուտքում սիրիացի դրուզների և բեդվինների միջև կռիվները հանգեցրել են Իսրայելի և Սիրիայի կառավարությունների միջև թյուրըմբռնման», որի արդյունքում Իսրայելը զանգվածային ռմբակոծություններ է իրականացրել սիրիական ռեժիմի թիրախների վրա։

Ըստ նրա՝ «առաջիկա ժամերին սպասվում է լարվածության իրական լիցքաթափում»։

«Մենք գտնվում ենք իրական լարվածության թուլացման ճանապարհին, այնուհետև, հուսով ենք, կվերադառնանք Սիրիային օգնելու երկրի վերականգնման գործին և կհասնենք այն կետին, երբ Մերձավոր Արևելքը շատ ավելի կայուն կլինի», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031