
Դամասկոսին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 30-ի։
Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
«Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է 34 մարդ», – ասվում է նախարարության հրապարակած հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսին։ Առաջին հարվածը հասցվել է մայրաքաղաքի այն տարածքին, որտեղ գտնվում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ հաջորդները՝ գլխավոր շտաբի շենքին և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահական պալատին։
Իսրայելի բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում լարվածության հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ տեղի դրուզ լեռնցիների մասնակցությամբ, որոնց աջակցում է Իսրայելը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1225028