Բաժիններ՝

Գազայում իսրայելական նոր հարվածների զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Գազայի հատվածում լուսաբացից ի վեր իսրայելական հարվածներից զոհվել է 51 պաղեստինցի, հաղորդում են տեղի առողջապահական իշխանությունները։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նրանցից  21-ը զոհվել է Իսրայելի կողմից օգնության կենտրոնների մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Գազայի մարդասիրական հիմնադրամը մարդասիրական կազմակերպություն չէ և չի հետևում օգնության աշխատանքների որևէ չափանիշի։

«Մենք պահանջում ենք ամերիկյան հիմնադրամի գործունեության անհապաղ դադարեցում»,- նշվել է հայտարարության մեջ։

Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք «կհաղթեն թշնամիներին, կվերադարձնեն առևանգվածներին և կամրապնդեն Իսրայել պետության ապագան»։

Իսրայելական Haaretz թերթի տեղեկացմամբ՝ արբանյակային պատկերների և փորձագետների վերլուծությունը ցույց է տվել, որ Գազայի շենքերի առնվազն 70%-ը բնակության ենթակա չէ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 58 573-ը, վիրավորվել է 139 607 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս