Աճող միջազգային ճնշման պայմաններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է շարունակել Հորդանան գետի օկուպացված արևմտյան ափին բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասեր հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։
Ճապոնիայում ավելի քան 1000 կամավոր վերանորոգման աշխատանքներից հետո 400-ամյա Հիրոսակի ամրոցը տեղափոխել է Աոմորի պրեֆեկտուրայում գտնվող իր նախկին տեղը․ գրում է Euronews-ը։
Ուկրաինայի նախագահը անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ռազմաճակատում տիրող իրավիճակին և առանցքային ուղղություններով իրականացվող պաշտպանական գործողություններին։
TMZ-ի հաղորդմամբ՝ դերասանը ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատողները գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով երաշխիքներ, որ գերատեսչության վերակառուցումը չի հանգեցնի կրճատումների: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Al Monitor» վերլուծական հարթակը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իսրայելը մեծացրել է Թուրքիայի և Սիրիայի հետ լարվածությունը նվազեցնելուն ուղղված դիվանագիտական շփումները։ Նշվել է, որ Մոսադի ղեկավար Ռոման Գոֆմանին հանձնարարվել է լարվածությունը նվազեցնելուն ուղղված նախաձեռնություններ իրականացնել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած անօդաչուների ու հրթիռների պարբերական արձակմանը, Հորմուզի նեղուցը շարունակում է գործել։ Այս մասին հայտնում է «CBS News»-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպե՞ս չհիշել հայկական կառավարության՝ «Իրական Հայաստանի» առաջխաղացմանն ուղղված ներկայիս նախագծերը՝ ի հակադրություն «Պատմական» Հայաստանի։ Հարևան երկրում, ակնհայտորեն, շարժվում են հակառակ ուղղությամբ։ Հստակ գիտակցելով, որ «հեռավոր անցյալի կերպարները» կարող են նոր գույներով խաղալ նաև այսօր կամ լուսավորել ներկայի և ապագայի խնդիրները, նպատակներն ու խնդիրները»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի շարք օտարերկրյա գործընկերների հայտնել էր, որ Վաշինգտոնն առայժմ չի նախատեսում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։
Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ կանի Հունաստանը ծովում Թուրքիայի հետ հնարավոր բախման դեպքում։
Անգլիայի ազգային վիճակագրության գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ Անգլիայում 1988-2025 թվականների ամենաշոգ օրերին մահացել է ավելի քան 40․000 մարդ․ հայտնում է The Guardian-ը։
Ալիևյան Սահմանադրությամբ նա փորձելու է հռչակել այդ «Չորրորդ Հանրապետություն» կոչեցյալը՝ մեր պետությունը համարակալելով և իր հռչակածն էլ դարձնելով թշնամու կամակատար մի կազմավորում։
Լեհաստանն ու Իսպանիան Եվրամիության SAFE պաշտպանական ֆինանսավորման ծրագրի շրջանակում համատեղ կգնեն առնվազն յոթ Airbus A330 MRTT տիպի լիցքավորող և տրանսպորտային ինքնաթիռ։
Իրանը ձեռք է բերել նոր ռազմական սարքավորումներ և վերականգնել է վնասված ռազմական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամադ Ակրամինիան։
Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Վլադիմիր Պուտինը նախատեսում են հանդիպել հաջորդ շաբաթ Ղրղզստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին IRNA լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանը «սպառնալիք» է որակել՝ շրջադարձ կատարելով նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք տարիներ շարունակ վարվող՝ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական արտաքին քաղաքականությունից։
Նեպալում ավերիչ ջրհեղեղների հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում: Ինյչպես հաղորդում է Daily Mail-ը, իշխանությունները հայտնել են, որ խոսքը անհետ կորած 384 զբոսաշրջիկի և արշավականի մասին է։
Մենք հույս ունենք հետագա համագործակցության վրա և այն բանի, որ Չինաստանը կարևոր դիվանագիտական դեր կխաղա մեր երկրի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման գործում։
Հրամանագրում ասվում է, որ պարգևը շնորհվել է մարդկանց կյանքի և ազատության պաշտպանության գործում ունեցած անձնական վաստակի, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման համար։
Ռազմաճակատում առկա դինամիկան հստակ ցույց է տալիս, որ Ուկրաինան պարտվում է հակամարտությունում։
Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ պատերազմի վիճակում։ Նա ասել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը դարձել է Իրանի ազգային անվտանգության հարց, և որ անհրաժեշտ են սկզբունքային փոփոխություններ մուտքի և ելքի երթուղիներում, փոխանցում է Mehr։
Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խոչընդոտում է Հայաստանին՝ դառնալու լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – ասել են գերատեսչությունում։
Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթն այսօր զրուցել է Բահրեյնի ֆինանսների և ազգային տնտեսության նախարար, շեյխ Սալման բին Խալիֆա ալ- Խալիֆայի հետ՝ քննարկելու «Տնտեսական վտարանդի» գործողությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է երկիր «Patriot»-ի համար հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարման մասին։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու՝ Բարոն Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու ծրագիր է քննարկվում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է ամերիկացի բարձրաստիճանների անվտանգությունն ապահովող ծառայության խոսնակը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը, միաժամանակ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, ծննդյան օրվա առթիվ։