Սոչիում և Սիրիուսի դաշնային տարածքում անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խմբի տվյալներով՝ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթամբարում։
Վենսին հարց են ուղղել, թե արդյոք Արաբական Միացյալ Էմիրություններից բացի որևէ երկիր միացել է Իրանի մեկուսացմանը, և թե ինչպես կարող է գործողությունը հաջողության հասնել առանց Չինաստանի մասնակցության։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։
Թրամփը նաև նշել է, որ ճիշտ է վարվել Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, քանի որ նրա պնդմամբ՝ եթե դա տեղի չունենար, Թեհրանն արդեն «երկու, գուցե, չորս շաբաթ անց» կարող էր միջուկային զենք ստանալ, իսկ այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։
Օրերս Թրամփը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել կղզիների ինքնիշխանության հարցում իր չեզոք դիրքորոշումը, եթե Մեծ Բրիտանիան չմեծացնի պաշտպանության ծախսերը։
Քննության տվյալներով՝ Սաութվորթը, որին դատախազությունը անվանում է փոդքասթերի հեղինակ, հունվարից մինչև մայիս իր սոցիալական ցանցերում ատելություն էր արտահայտում Թրամփի և նրա աջակիցների նկատմամբ, իսկ ապրիլին հրապարակել էր տեսանյութ, որը ներառում էր ամերիկացի առաջնորդի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Հիդրոէլեկտրակայանի առնվազն 557 աշխատող անհետ կորած է։ Նրանցից 115-ն, ամենայն հավանականությամբ, արգելափակված են գլխավոր թունելում։ Փրկարարները կարծում են, որ նրանցից մի քանիսը կարող են ողջ լինել։
Բացի այդ, գիշերվա ընթացքում Մոսկվային մոտենալիս խոցվել է 35 անօդաչու սարք, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
X-ում գրառման մեջ Զելեսկին նշել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը շուրջօրյա ռեժիմով կապի մեջ են և պատրաստվում են հանդիպման։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «իրանական ռեժիմը փլուզման եզրին է, իսկ նրա տապալումը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում»։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, այս մասին նա ասել է հինգշաբթի օրը՝ Իսրայելի ռազմական ղեկավարության մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե վերադարձել են մինչև Իրանի հետ հակամարտության սկիզբը եղած մակարդակին, իսկ ռազմավարական այդ ջրային ուղու նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը «փաստացի վերացել է»։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետաքննում է Իրանում հարսանեկան արարողության հավաքված տասնյակ մարդկանց տան ուղղությամբ ամերիկյան հրթիռի հարվածի մասին տեղեկությունը, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մի շարք երկրներ Վաշինգտոնին ոչ պաշտոնական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի Իրանին «ստիպեն պատասխանատվություն կրել առևտրային նավագնացությանը հասցված հարվածների համար»։
ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Շատ երկար ժամանակ Բայդենի վարչակազմը Ռազմավարական նավթային պահուստն օգտագործել է բացառապես բենզինի և նավթի գները իջեցնելու համար: Միջազգային որևէ ճգնաժամ չկար: Չկար որևէ օտարերկրյա պետություն, որը փորձեր խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը:
Մենք իրանցիների հետ բանակցություններ չենք վարում և չենք պատրաստվում խոսել նրանց հետ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել առևտրային նավերի գնդակոծումը:
Եվրամիությունն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների ուղևորությունները կասեցնելու և վառելիքի ստվերային նավատորմի տանկերների շահագործումն արգելափակելու նոր ուղիներ այն բանից հետո, երբ Գերմանիան Մոսկվային մեղադրեց Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման մեջ:
«Ես բազմիցս հանդիպել եմ Վլադիմիր Պուտինին: Նա հասկանում է միայն ուժն ու ուղղակիությունը:
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում ընդգծել են, որ դիվանագետին խիստ կերպով հայտնել են գրոհի դատապարտումը: Նշվել է, որ Լոնդոնն այս միջադեպը դիտարկում է որպես Մոսկվայի՝ «Եվրոպայի հավաքական անվտանգությունը խարխլելու հստակ փորձերի շարքի» մաս:
«Երկու շաբաթ առաջ մենք ճիշտ որոշում կայացրինք՝ դադարեցնելու առևտրային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: Մենք չէինք կարող ընդունել այն, ինչ մեզ առաջարկեցին, և չէինք պատրաստվում տալ այն, ինչ պահանջում էին մեզնից: Արդյունքում ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանեց՝ նպատակ ունենալով վնաս հասցնել և պառակտել մեզ:
Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելուն, քանի որ ռազմական գործողություններ է իրականացնում և դեռ չի կատարել Հունգարիայի առաջադրած պայմանը՝ Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները վերականգնելու վերաբերյալ. հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Հրապարակվել է աշխարհի լավագույն 50 հյուրանոցների ցանկը։ Ամբողջական ցանկը, որը կազմվել է ավելի քան 800 անանուն փորձագետների քվեարկությամբ, կհայտարարվի սեպտեմբերի 15-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ։
Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատույց տրամադրել է շատ ավելի մեծ քանակությամբ զինամթերք, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի հետ պատերազմի ընթացքում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ֆիդել Էրնեստո Կաստրո Կալիսի և պետության հետ կապված հինգ կուբայական կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Անկարայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիս Աբդալլան անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես դրական։
Հայաստանի կառավարությունը մերժել է Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ ընդդիմադիր SOTA հրատարակության լրագրող Իլյա Դանիլովին արտահանձնելու հարցումը։ Այս մասին հայտնում է «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն»։
Բրյուսելում ռոբոտաշինության ցուցադրության ընթացքում ներկայացվել են արհեստական բանականությամբ աշխատող մարդանման ռոբոտներ, որոնք ցուցադրել են առաքման, արտադրական և կենցաղային տարբեր առաջադրանքներ։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իսրայելի ռազմածովային ուժերը վերջին ամիսներին թուրքական ռազմածովային ուժերի ակտիվացում են արձանագրում Միջերկրական ծովում և իսրայելական նավատորմի տեղաշարժման գոտիներում։ Այս մասին առաջինը հայտնել է «KAN» հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ դրա մասին են վկայում անցկացվող զորավարժություններն ու տարածաշրջանում թուրքական ներկայության ցուցադրումը։