Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրէջք է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար:
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն ուսանողական երիտասարդության թվից նոյեմբերի 12-ին շարունակում են փողոցային ակցիաները՝մեգապոլիսում տրանսպորտային կոլապս ստեղծելու նպատակով:
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին հաղորդել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:
Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան նոյեմբերի 11-ին հայտնել է, որ որոշում է ընդունել պաշտոնաթողություն խնդրելու: «Հայրենակիցնե՛ր, այսօր … ես հրաժարական եմ տալիս նախարարի պաշտոնից»,- ասել է նա տեսաուղերձում:
ՕՊԷՔ+-ի երկրները, որոնք դեկտեմբերի 5-6-ը հանդիպման կհավաքվեն Վիեննայում՝ 2020 թվականի մարտից հետո նավթի հանույթի մակարդակների քննարկման համար, ամենայն հավանականությամբ, կպահպանեն հանույթի կրճատման համաձայնագրի գործող պայմանները:
Լույս նոյեմբերի 11-ի գիշերը Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչեւսկայա սոպկայի գագաթնային ժայթքումը:
Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ է վարվել:
Բլոգեր Դեն Բիլզերյանը, որը նաև հայտնի է որպես «Instagram-ի թագավոր», հայտարարել է 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը:
Կուբանի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների զանգվածային հոսպիտալացման դեպքերի մեծամասնության պատճառը նորովիրուսն է:
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65:
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների:
«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Բրազիլիան կարող է մասնակցել ՕՊԷՔ+-ի երկրների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք նիստին, որտեղ կքննարկվեն 2020 թվականի մարտից հետո ընկած ժամանակամիջոցում դաշինքի հանույթի մակարդակը:
Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով:
«Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում». РЕН ТВ-ի անդրադարձը
Հնդկաստանի արեւելյան մասում առնվազն տասը մարդ է զոհվել «Բուլբուլ» («Սոխակ») ցիկլոնի հետեւանքով, որը նոյեմբերի 10-ին մոլեգնում էր Ինդոստան թերակղզու հյուսիսարեւելյան ափին:
Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել է, որ բողոքողներին ցրելու գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հրաձգային զենք են կիրառել քաղաքի երեք շրջաններում, որի արդյունքում մեկ մարդ վերքեր է ստացել:
Հյուսիսկորեա-ամերիկյան երրորդ գագաթնաժողովը հնրավոր է սոսկ երկու երկրների միջեւ աշխատանքային մակարդակով երկոսության հաջող զարգացման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար:
Կուրսկի մարզի Պրիստեն ավանում նոյեմբերի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որտեղ ապրում էր չորս երեխաներ ունեցող ընտանիք:
Միացյալ Նահանգները հետեւում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից:
Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։