Բաժիններ՝

Բոլիվիայի պաշտպանության նախարարը խնդրել է իրեն պաշտոնից ազատել

Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան նոյեմբերի 11-ին հայտնել է, որ որոշում է ընդունել պաշտոնաթողություն խնդրելու: «Հայրենակիցնե՛ր, այսօր … ես հրաժարական եմ տալիս նախարարի պաշտոնից»,- ասել է նա տեսաուղերձում:

Սավալետան նշել է, որ «ինքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը (պաշտոնաթող եղած նախագահ Էվո Մորալեսը) երբեք զինվորներին եւ ծովայիններին հրաման չեն տվել զենք բարձրացնելու իրենց ժողովրդի դեմ եւ երբեք չեն տա»:

«Եթե այժմ զինվորականները զենք են օգտագործում ժողովրդի դեմ, դրա պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր ընդունել են այդ որոշումը»,- հավելել է նա:

Ավելի վաղ Բոլիվիայի զինված ուժերի հրամանատար Ուիլյամս Կալիմանը հայտարարել է, որ զինվորականները ոստիկանության խնդրանքով կմիանան կարգի ապահովմանը փողոցներում: Սալվատերցն նաեւ նախագահի թեկնածու Կառլոս Մեսային եւ Մորալեսի վերընտրման դեմ բողոքների առաջնորդ Լուիս Ֆեռնանդո Կամաչոյին կոչ է արել թույլ չտալու հակամարտության էսկալացիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930