Բաժիններ՝

Ցուցարարներն արգելափակում են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի գործարար կենտրոնում

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն ուսանողական երիտասարդության թվից նոյեմբերի 12-ին շարունակում են փողոցային ակցիաները՝մեգապոլիսում տրանսպորտային կոլապս ստեղծելու նպատակով: Ներկայումս նրանք փորձում են շրջափակել ճանապարհները քաղաքի գործարար կենտրոնում՝ Central շրջանում, որտեղ կենտրոնացած են բանկերի եւ ֆինանսական ընկերությունների գրասենյակները։

Դիմակավոր արմատականները երթեւեկելի մաս են նետում աղբարկղներ, ճանապարհային կոներ, մեխեր, ջարդում են լուսացույցները: Ոստիկանական կարգախմբերը փորձեր են ձեռնարկում ցրելու ցուցարարներին եւ աստիճանաբար մաքրում են ճանապարհները բարիկադներից: Ըստ որում ոստիկանությունը ձեռնպահ է մնում արցունքաբեր գազի կիրառումից գործարար կենտրոնում մարդկանց կուտակման պատճառով. տասնյակ հազարավոր գրասենյակային աշխատողներ են դուրս եկել փողոցներ ճաշի ընդմիջման ժամին:

Անկարգություններ են տեղի ունենում նաեւ քաղաքի այլ շրջաներում, այդ թվում ուսանողական ավանների շուրջը: Տրանսպորտային քաոսի պատճառով չեղյալ են հայտարարվել պարապմունքները շատ դպրոցներում եւ համալսարաններում: Խախտվել է ավտոբուսների երթեւեկությունը տասնյակ երթուղիերով եւ մետրոյի ախատանքը:

Նոյեմբերի 11-ից քաղաքն անկարգությունների նոր ալիք է ընդգրկել, որոնց մասնակիցները տարբեր շրջաններում արգելափակում են ճանապարհները՝ փորձելով տրանսպորտային կոլապս ստեղեծել: Տարբեր միջադեպերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Երկու տուժաներ գտնվում են օրհասական վիճակում, ներառյալ քոլեջի մի 21-ամյա ուսանող, որը հրազենի վերք է ստացել փորին: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամն ընդգծել է, որ ցուցարարները բռնության միջոցով չեն հասնի իրենց նպատակներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս