ՌԴ-ն հայտնել է «115-ը 115-ի դիմաց» բանաձևով փոխանակման շնորհիվ գերությունից զինվորների վերադարձի մասին
Գերությունից ազատված ռուսաստանցի զինվորականներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը օգոստոսի 25-ի գիշերը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի օդանավակայանում, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Զինվորականների ժամանման կադրերը տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանն ու Ուկրաինան օգոստոսի 24-ին ռազմագերիների փոխանակում են իրականացրել «115-ը 115-ի դիմաց» բանաձևով։ Ըստ Պետդումայի պատգամավոր, Հատուկ ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևի՝ ազատ արձակված ռուսաստանցիները զինվորական ժամկետային ծառայության են եղել Կուրսկի շրջանի սահմանին։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Սկզբում ռուսաստանցի զինվորականներին տեղափոխել են Բելառուս։ Հաղորդվել է, որ Ռուսաստանում նրանց կուղարկեն բուժման և վերականգնման, գրում է Коммерсант-ը։