«Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Ֆրանսիայում
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Դուրովը իր սեփական ինքնաթիռով էր Ադրբեջանից Ֆրանսիա մեկնել:
39-ամյա գործարարի հետ եղել են նրա թիկնապահն ու մի կին: Դուրովը գտնվում էր դաշնային հետախուզման մեջ։ Հավանաբար, նրա դեմ ֆրանսիական խուզարկման օրդեր էր տրվել OFMI-ի (Ազգային դատական ոստիկանության վարչություն) կողմից՝ նախնական հետաքննության ընթացքում։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության» պատճառով: