Չինաստանում դրոններն «առաքիչ» են աշխատում

Չինաստանում մատակարարման ծառայություն իրականացնող Meituan ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ից սկսել է առաքումներ իրականացնել անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ Մեծ պարիսպ այցելած զբոսաշրջիկների համար։

Չինական պետական CCTV հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում դրոնը թռչում է Չինական մեծ պարսպի տարածքում։ Ընդամենը հինգ րոպեի ընթացքում այն կարող է տեղ հասցնել ուտելիք, խմելու ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Սա Պեկինում դրոնների միջոցով առաջին առաքումներն են։ Նման ձևի առաքումների ավելի քան 30 երթուղիներ գործում են Չինաստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Շանհայում։

Տեսանյութեր

Լրահոս