Աբբասի խորհրդականը ՄՔԴ-ին կոչ է արել իսրայելցի պաշտոնյաներին ձերբակալելու օրդեր տալ

Միջազգային քրեական դատարանը պետք է ձերբակալության օրդեր տա բոլոր այն իսրայելցի պաշտոնյաների համար, ովքեր նպաստել են Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործություններին, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի ղեկավարի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական և հատուկ բանագնաց Ռիադ ալ-Մալիքին։

«Յուրաքանչյուր իսրայելցի պաշտոնյա՝ լինի դա դատավոր, նախարար, խորհրդարանական, քաղաքական գործիչ, զինվորական, թե անվտանգության ապարատի անդամ, իր չափով նպաստել է Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններին: Ես ոչ մեկին չէի խնայի։ Ես գիտեմ, որ նրանք մեղավոր են։ Բոլորն են կրում պատասխանատվություն, և ՄՔԴ-ն իսկապես պետք է օրդերներ տա՝ նրանց բոլորի ձերբակալության համար»,- ասել է Պաղեստինի ղեկավարի հատուկ բանագնացը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ գիտակցում է՝ դա քիչ հավանական է։

 

Տեսանյութեր

Լրահոս