Բաժիններ՝

Ադրբեջանն արգելել է իր պատվիրակության դեմ քվեարկած ԵԽԽՎ պատգամավորներին մուտք գործել իր տարածք

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Ադրբեջանի տարածք, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս կապակցությամբ Հաջիզադեն նշել է Ադրբեջանում «քաղաքական կայունության» և «առաջընթացի» մասին։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։

Ավելի վաղ Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս