
Բաքվում SOCAR-ի արտադրության տարածքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Սուրախանի շրջանի SOCAR գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական թեստային արտադրության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկած անհետաձգելի և անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ։
Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող «Էֆսուն» տոնակատարությունների պալատի մոտակայքում հրդեհ է բռնկվել և սահմանափակումներ են մտցվել։