Հերի՛ք է խաբեք ժողովրդին, թմբիրի մեջ գցեք։ Ասվածի տրամաբանությամբ ստացվում է, որ 2020 թ. նոյեմբեմբերի 9-ի հայտարարությունն Արցախի իշխանությունների հետ քննարկված էր, ու համաձայնությունը կար։ Եթե էդպես է, բաց ասեք, եթե էդպես չէ, ուրեմն ոչինչ չի խանգարում, որ ևս մեկ անգամ առանց Արցախի ժողովրդի ու իշխանությունների կարծիքը հարցնելու Արցախի ճակատագիրը որոշող թուղթ ստորագրվի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների լույսի ներքո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնսը (Իսպանիա) միացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ և տևական հրադադար հաստատելու և բանակցություններին վերադառնալու միջազգային կոչերին՝ մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար
168.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանն արձագանքելով այս հարցերին՝ նկատեց՝ բազմիցս հայտարարվել է, որ Արցախից հրաժարվելը սպառնալիքի տակ է դնում առհասարակ Հայաստանի գոյությունը, քանի որ այն շրջանակները, որոնք Արցախն ընկալում էին՝ որպես հոգս կամ խարիսխ, որը կկտրեն, և նավն առաջ կգնա՝ այդպես չէ։
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը կպահպանվի:
Հայաստանի բացակայությամբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն կստանա լայն քայլերով առաջ շարժվել նաև ՇՀԿ-ում՝ իրավիճակն ամբողջությամբ շուռ տալով ագրեսիայի ենթարկված Հայաստանի դեմ:
«ՌԴ-ն ինչ-որ բան արդեն կորցրել է, կոպիտ ասած, բայց գործընթացը դեռ անշրջելի չի դարձել, այն կարելի է (և պետք է) շրջել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ՌԴ «լռությանը»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը:
Ակցիայի մասնակիցները իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ:
Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մի քանի օրերի ընթացքում աննախադեպ դիվանագիտական և ռազմաքաղաքական ուղերձներ են հնչում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,-եզրափակեց գերմանացի պատգամավորը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ:
ր Բարսիկխը աջակցում է հայերին, և որ իբր Ադրբեջանում են են որոշում կայացրել չեղարկել Բարսկիխի համերգը Բաքվում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 71 զոհի մասին
Հայկական կողմի զոհերի թիվը վերջին տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատվել է հարաբերական անդորր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ղազախստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Այդոս Սարիմը հայտարարել է, որ Ղազախստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ռազմական անձնակազմ ուղարկելու հարցում այն բանից հետո, երբ Երևանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել:
Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։
Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, թե իրականում ով ունի մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսում՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող և Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու բանաձևի անցկացման ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։
Նա նաև հույս է հայտնել, որ նման սցենարի մասին խոսք չի էլ գնա:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձևով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին ՀՀ ներկայացուցիչը դիմել է սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի այս երեկո: Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնում է կազմակերպության Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցի ընթացքում: