Վրաստանի տնտեսությունն աճել է 13 տոկոսով
                                    Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ամբողջական ներքին արտադրանքի աճը կազմել է 13,0 տոկոս, իսկ 2024 թվականի միջին ցուցանիշը առաջին յոթ ամիսների համար որոշվել է 9,7 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ վիճակագրության՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.
- Շինարարություն,
 - Արտադրական արդյունաբերություն,
 - Տեղեկատվության և հաղորդակցության,
 - Գիտական և տեխնիկական գործունեություն,
 - Առևտուր։
 
Ամբողջական ներքին արտադրանքի նվազում է նկատվել էներգետիկայի ոլորտում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    